Ալեքսիս Օհանյան

«Փառահեղ տեսարան». միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը կարոտո՞ւմ է Հայաստանը

247
Հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը կրկին հիշեցրել է սոցցանցի իր բաժանորդներին պատմական հայրենիքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել Արարատ լեռան հիանալի տեսարանով։

Լուսանկարում երևում է, որ Օհանյանն ընկերների հետ հին ԵրԱԶ ավտոմեքենայի մոտ ինչ–որ բան է խմում, ամենայն հավանականությամբ, աստվածաշնչյան լեռան վեհության կենացը։

View this post on Instagram

Celebrate greatness. 🗻

A post shared by Alexis Ohanian Sr. (@alexisohanian) on

«Տոնում ենք վեհությունը», – լուսանկարի տակ գրել է Օհանյանը։

Գրառումը 20 ժամում հավաքել է ավելի քան 6,5 հազար «հավանում»։

«Հիասքանչ տեսարան», «Իմ ամենասիրելի տեսարանը», «Բացարձակ կատարելություն», «Հիանալի է». նման մեկնաբանություններ են գրել բաժանորդները։

Երևում է, Ալեքսիսը շատ է կարոտում իր պատմական հայրենիքը` Հայաստանը։

Ավելի վաղ` հունիսի 27-ին, Օհանյանը ժամանել էր իր պատմական հայրենիք` Հայաստան։ Նա ԵրԱԶ-ով հասցրել էր շրջել հանրապետությունում։ Օհանյանն ընկերների հետ պիկնիկ էր կազմակերպել, գաթա և բաստուրմա համտեսել։

Ավելի ուշ Ալեքսիսը այցելել էր տեղի շուկաներից մեկը, որտեղ բաժանորդներին ցույց էր տվել հայկական պահածոներն ու կանաչեղենը։

247
թեգերը:
Հայաստան, Ալեքսիս Օհանյան
Ըստ թեմայի
Ամերիկահայ միլիոնատիրոջ կնոջ կարիերայի թեման քննարկվում է թենիսի աշխարհում
Շնորհակալություն, որ չես մոռանում ժողովրդիդ․ Ալեքսիս Օհանյանը գաղտնի նախագիծ է սկսում
Միլիոնատեր Օհանյանի կինը «փուչիկի» մեջ է ապրում. ինչու է կինը «ջնջվել» սոցցանցերից
«Թագուհիս»․ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանն անսովոր կերպարով է ներկայացրել կնոջը
«Հիանալի հայուհի». միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի գրառումը հույզերի տեղատարափ է առաջացրել
Ալեքսիս Օհանյանը շնորհակալություն է հայտնել` իր կյանքում «գանձեր» ունենալու համար