ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Իսրայելում կալանավորվել են Հայաստանի և Վրաստանի բժշկական համալսարանների դիպլոմ ունեցող մի քանի բժիշկներ։ Այդ մասին հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները։
Մասնավորապես, ոստիկանությունը կիրակի օրը ձերբակալել է 40 բժիշկների, ստաժյորների և դեղագործների, որոնք ուսուցումն ավարտելու մասին դիպլոմ են ստացել Հայաստանի բժշկական և դեղագործական բուհերից մեկից։
Պարզաբանվում է, որ նրանցից շատերը Իսրայելի պետական հաստատություններում և հիվանդանոցներում աշխատելու իրավունք ունեն։ Հետաքննության տվյալների համաձայն, կասկածյալները Իսրայելի առողջապահության նախարարությանը ներկայացրել են կեղծ դիպլոմներ և դրա հիման վրա աշխատանքի թույլտվություն ստացել բժշկական հաստատություններում։
Բոլոր ձերբակալվածները Իսրայելի քաղաքացիներ են՝ արաբական հատվածի ներկայացուցիչներ։ Այսպես, կասկածյալներից մեկը ձերբակալվել է դատական պարտավորվածությունների կատարմանը կից պալատում՝ որպես ամենահայտնի բժշկական կենտրոններից մեկի բժիշկ։
Խարդախության գործողությունը ստացել է «Սպանելու արտոնագիր» անվանումը։ Ոստիկանությունը կարծում է, որ կասկածյալները գիտակցաբար մոլորեցրել են Իսրայելի առողջապահության նախարարությանը՝ տրամադրելով կեղծ դիպլոմներ՝ ստացված խարդախությամբ։
Ինչպես հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը, հետաքննության ժամանակ գտել են թերթիկներ արաբերենով, որոնցում տեղեկություն է եղել, թե ինչպես կարելի է ուսանողներին, որոնք դժվարություններ ունեն ուսուցումն ավարտելու հետ, տեղափոխել Հայաստանի և Վրաստանի համալսարաններ՝ նշելով կոնտակտային տվյալները։
Ոստիկանությունը մտադիր է խնդրել դատարանին երկարացնել կասկածյալներին կալանքի տակ պահելու ժամկետը։
Իսրայելի Առողջապահության նախարարությունը խոստանում է աջակցել ոստիկանությանը հետաքննության մեջ։ Միաժամանակ ստուգումներ են անցկացվում՝ խարդախներին բացահայտելու համար։
Ավելի վաղ Իսրայելի առողջապահության նախարարությունը դիմել է ոստիկանություն՝ խնդրելով պարզել տեղի որոշ ատամնաբույժների դիպլոմների իսկությունը, որոնք հայկական նմուշի են։ Իսրայելի առողջապահության նախարարությունն արդեն ավելի քան 2 տարի չի հաստատում հարյուրավոր բժիշկների և ատամնաբույժների դիպլոմները, որոնք տրամադրել են հայկական համալսարանները։
Երևանի պետական բժշկական համալսարանից Sputnik Արմենիային տեղեկացրեցին, որ Իսրայելում ընթացող իրավական պրոցեսները ոչ մի աղերս չունեն համարյա մեկ դար գործող Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հետ:
Այս ԲՈւՀ-ի շրջանավարտները աշխարհի տարբեր անկյունների ամենահեղինակավոր գիտական և առողջապահական կենտրոններում առաջատար պաշտոններ են զբաղեցնում:
Իսրայելի ոստիկանությունը հրապարակել է կասկածյալների հայտնաբերման գործողության տեսանյութ, որում հստակ երևում է ուսումնական հաստատություններից մեկի տրամադրած փաստաթուղթը:ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Գերիների վերադարձի հումանիտար, կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը հայ բոլոր գերիներին վերադարձրել է։ Իսկ այդ երկրում մնացած անազատության մեջ գտնվող մյուս անձինք հանցագործներ են` դիվերսանտներ։
Այվազյանը շեշտեց, որ Ալիևի հայտարարության անընդունելիությունն արդեն հաստատվել է նաև տարբեր միջազգային կառույցների կողմից։
«Հավանաբար տեղյակ եք, որ տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներն արդեն ավելացնում են այս հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Վերջինը` երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևորագույն հարցին»,– ասաց Այվազյանը։
Ագ նախարարը նաև հայտնեց, որ գերիների վերադարձի համար հայկական կողմն օգտագործում է բոլոր խողովակները` հատկապես կարևորելով տարածաշրջանում ՌԴ–ի ունցած կարևոր դերակատարումը։
«Սկսած նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ, և ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնում է այդ հարցը Ադրբեջանի ղեկավարության մոտ»,– ասաց Այվազյանը։
Նա նաև հավելեց, որ այդ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Սարգսյանը մասնավորապես ընդգծել է ՌԴ վարչապետի ծանրակշիռ ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների և քաղաքական, տնտեսական, ռազմական ու հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ու ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների բարելավման մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահ քաջառողջություն և հաջողություններ է մաղթել ՌԴ վարչապետին:
Նշենք, որ այսօր լրանում է Միշուստինի 55-ամյակը։
Ավելի վաղ նրան շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն լուրերին, թե Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում։
«Այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, |«Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80–ականների զենք է»,– ասաց Սարգսյանը։
Նրա կարծիքով՝ իշխանությունը ներկայացում է պատրաստում։
«Համբերենք, տեսնենք, իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը դիտենք»,–եզրափակեց Սարգսյանը։



