ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Կատվազգիների երկու ներկայացուցիչներ մի քանի տարի փորձում են մտնել Ճապոնիայի Օնոմիտի քաղաքի թանգարան։ Սակայն կենդանիների փորձը ձախողվում է, թանգարանում կարգուկանոնին հետևում է տարեց պահակը, որին անհնար է շրջանցել։
【お知らせ】たくさんのリツイート&イイね!ありがとうございます。『猫と警備員の攻防』の名脇役である警備員さんは、今週日曜日(11/18)まで勤めていただきます。次回勤務は、来春の特別展となります。警備員さんの人気をヒシヒシと感じておりますので、告知させていただきます。よろしくニャ。 pic.twitter.com/8xMc9hybrb
— 尾道市立美術館 (@bijutsu1) November 15, 2018
Կատուների և թանգարանի հնաբնակի դիմակայության պատմությունը հայտնի է դարձել օրերս, Ճապոնիայի գրեթե ամբողջ բնակչությունը հետևում է պահակի և երկու կատվի «պատերազմին»։
Կատուները նույնիսկ սեփական ալիքն ունեն Twitter–ում, որտեղ հրապարակվում են փափլիկ արարածների և նրանց «հավերժ թշնամու» լուսանկարները։
映像『両雄 two great cats 』(H301103)スタッフ撮影の美術館周辺の猫スナップをご紹介。(spin off 2018、不定期配信) #尾道 #千光寺公園 #尾道市立美術館 #猫 #茶トラ #黒猫 #cat #onomichi pic.twitter.com/OKThZhfnOr
— 尾道市立美術館 (@bijutsu1) November 3, 2018
Ամեն ինչ սկսվել է 2016թ–ի ամռանը, երբ ճապոնական հեռավոր քաղաքում բացվել է լուսանկարիչ Միցուակի Իվագոյի ցուցահանդեսը, որը նկարել է երջանիկ կատուների արևի շողերի մեջ։
Թափառական սև կատուն գնացել է թանգարան և փորձել ներս մտնել։ Քանի որ կենդանիների մուտքը թանգարան արգելված է, պահակները ստիպված են եղել քշել կենդանուն։ Դրանից հետո սև կատուն անընդհատ փորձում է կենտրոնական մուտքից մտնել թանգարան։ Որոշ ժամանակ անց նրան է միանում շիկակարմիր կատու։
Հիմա արդեն երկու կատուները համատեղ ջանքերով փորձում են շաբաթական առնվազն երկու անգամ ներս մտնել։ Կենդանիները նույնիսկ ցանկացել են ուրիշ ճանապարհով մտնել թանգարան, բայց զգոն պահակը թույլ չի տվել։
Թանգարանը հուշանվերներ է թողարկել` ի պատիվ կատուների։ Համառ հերոսներին նույնիսկ անուններ են տվել. սև կատվին անվանել են Քեն տյան, իսկ շիկակարմիրին` Գոու տյան։
2018թ–ի հոկտեմբերին թանգարանը սեր է խոստովանել երկու հավատարիմ «ոչ հաճախորդներին»։ Սոցիալական ցանցերում օգտատերերը կատակել են, որ կենդանիները չեն կարող նույնիսկ տեսնել, թե ինչ են արել իրենց պատվին. նրանց այդպես էլ թույլ չեն տվել մտնել շենք։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի իշխանություններից որոշ մարդիկ և նրանց հետ համաձայնող քաղաքական գործիչներն ուզում են վարկաբեկել ռուսական զենքը, որպեսզի խնդիրը «հիվանդ գլխից առողջ գլխի վրա բարդեն»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեսակոնֆերանսի ժամանակ։
Նախօրեին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ պատերազմում պարտվել են ոչ միայն Հայաստանն ու Արցախը, ոչ միայն հայկական բանակը, այլև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և ռուսական զենքը:
Զատուլինը հեգնանքով հայտարարեց, որ ռուսերենում շատ ժողովրդական իմաստուն ասացվածքներ կան, որոնք բնութագրում են նման իրավիճակները` սկսած վատ պարողի մասին ասացվածքից։
«Չգիտես ինչու մյուս ռազմաճակատներում ռուսական զենքը լավագույնն է դուրս գալիս կամ առնվազն չի զիջում մնացածներին, իսկ Ղարաբաղի դեպքում, ինչպես պարզվում է, դա այն մակարդակին չէր, որում ընթանում էին մարտական գործողությունները»,-ասաց նա։
«Ճշմարտությունը վերականգնվեց». Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» մասին հայտարարությունները
Իրականում խնդիրն այլ տեղ է պետք փնտրել՝ հայկական կողմից ճիշտ հրամանատարության և ուժերի մոբիլիզացիայի բացակայության մեջ։ Ռուս պատգամավորի տեսանկյունից՝ Փաշինյանն ինքը չի կարողացել դուրս գալ անգամ պարզ իրավական իրավիճակից, որտեղ ինքն անձամբ իրեն հայտարարեց գերագույն գլխավոր հրամանատար, չնայած դրա իրավունքը չուներ՝ պատերազմը Ղարաբաղում էր ընթանում։
«Այդ ամենն ուղեկցվում է անպատասխանատվությամբ, ոչ կոմպետենտ գործողություններով, ինչպես նաև դավաճանության և հանցավոր հրամանների՝ ստուգման կարիք ունեցող փաստերով։ Օրինակ՝ ի՞նչ կապ ուներ ռուսական զենքը Շուշի քաղաքի նման անառիկ ամրոցի` ապաշնորհ պահվածքի պատճառով կորստի հետ»,-ասաց Զատուլինը։
Նրա խոսքով՝ ռուսական զենքի վարկաբեկումը հիմա պետք է իշխանության որոշ ներկայացուցիչների և նրանց հետ ամեն ինչում համաձայնող պատգամավորներին, որոնք չեն ազատվել արևմտամետ ուղղվածությունից, միայն ժամանակավորապես խլացրել են այն։
«Ռուսական զենքը նորմալ, վարպետ ձեռքերում հասնում է իր նպատակին։ Ռուսական զենքը, որը չեն ցանկանում օգտագործել, ինքն իրեն չի կրակում»,-կարծում է Զատուլինը։
Նրա համար անհասկանալի է, թե ինչ նպատակով է ՀՀ վարչապետն այդպիսի հեշտության նմանատիպ մեղադրանքներ հնչեցնում (նկատի ունի Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերի» չպայթած հրթիռների մասին՝ խմբ․)։
ՀՀ վարչապետին «Իսկանդերի» վերաբերյալ ճիշտ չի զեկուցվել. Մանե Գևորգյան
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են համաճարակաբանական իրավիճակի և կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ։
Մրցույթի պաշտոնական կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ հստակեցված է, որ «Եվրատեսիլին» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։
Դե իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։
Մրցույթի մասնակից երկրների պատվիրակությունները հիմնականում հյուրանոցներում կլինեն և բեմ կբարձրանան միայն փորձերի համար։
Մրցույթի ողջ ընթացքում կազմակերպիչները, արտիստները, լրագրողները պարբերաբար կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն։
Այս տարի մրցույթին մասնակից երկրների պատվիրակությունների կազմերը ևս կկրճատվեն։
Նշվում է, որ մրցույթը տեղում կարող են լուսաբանել միայն 500 լրագրողներ, ևս 1000-ին հնարավորություն կտրվի աշխատել առցանց մամուլի կենտրոնում։
Դե իսկ մրցույթին հանդիսատեսի մասնակցության հարցը դեռևս քննարկման փուլում է։ Որոշման մասին կազմակերպիչները կհայտնեն ավելի ուշ։
«Մանկական Եվրատեսիլ-2020» - ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինա Տրոնելը
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։
Հավելենք, որ Հայաստանը չմասասնակցեց նաև «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթին։ Մրցույթի պաշտոնական կայքում նշվում էր, որ պատճառը Հայաստանում հայտարարված ռազմական դրությունն է և Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը։


