Բռնցքամարտ

Աշխարհի նախկին չեմպիոն Ավանեսյանը կմրցի բրիտանացի բռնցքամարտիկ Կելլիի հետ

72
Հայ բռնցքամարտիկը մարտի կբռնվի Մեծ Բրիտանիայի ուժեղագույն մարզիկներից մեկի` Ջոշ Կելլիի հետ։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Կիսամիջին քաշային կարգում Բռնցքամարտի համաշխարհային միության վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Ավանեսյանը ռինգում կհանդիպի բրիտանացի Ջոշ Կելլի հետ։ Այս մասին Instagram–ի պաշտոնական էջում հայտնել է բրիտանացի փրոմոութեր Էդդի Հիրնը։

Երկար սպասված մարտը տեղի կունենա դեկտեմբերի 8–ին։

30–ամյա Ավանեսյանն ունի 23 հաղթանակ, երեք պարտություն ու մեկ ոչ ոքի։ 2017 թվականին Ռուսաստանի ներկայացուցիչը պարտվել է ամերիկացի Լամոնտ Պիտերոնին ու կորցրել է WBA չեմպիոնի կոչումը։ Այդ մարտից հետո Ավանեսյանը ևս երկու մարտ է անցկացրել (հաղթանակ ու պարտություն)։ 24–ամյա Կելլին ունի ութ հաղթանակ (վեցը` նոկաուտով)։

WBO-ն բռնցքամարտի համաշխարհային կազմակերպություն է, պրոֆեսիոնալ բռնցքամարտի կարևորագույն չորս կազմակերպություններից մեկը։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Խուանում։

 

72
Ըստ թեմայի
Ամերիկյան բռնցքամարտի ծագող աստղ Քերոբյանը նոր պայմանագիր է ստորագրել
Le Parisien. Ֆրանսիան հրաժեշտ է տալիս բռնցքամարտի աստղ Ժակ Քեշիշյանին
Մեկ հաղթանակ և երեք պարտություն. հայերը ելույթ են ունեցել բռնցքամարտի առաջնությունում
«Եվրատեսիլ 2020»

Նոր ձևաչափ, նոր կանոններ. հայտնի են «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի անցկացման պահանջները

3
(Թարմացված է 15:46 03.03.2021)
Մրցույթի ողջ ընթացքում կազմակերպիչները, արտիստները, լրագրողները պարբերաբար կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ  Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են համաճարակաբանական իրավիճակի և կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ։

Մրցույթի պաշտոնական կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ հստակեցված է, որ «Եվրատեսիլին» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։

Դե իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

Մրցույթի մասնակից երկրների պատվիրակությունները հիմնականում հյուրանոցներում կլինեն և բեմ կբարձրանան միայն փորձերի համար։

Մրցույթի ողջ ընթացքում կազմակերպիչները, արտիստները, լրագրողները պարբերաբար կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն։

Այս տարի մրցույթին մասնակից երկրների պատվիրակությունների կազմերը ևս կկրճատվեն։

Նշվում է, որ մրցույթը տեղում կարող են լուսաբանել միայն  500 լրագրողներ, ևս 1000-ին հնարավորություն կտրվի աշխատել առցանց մամուլի կենտրոնում։

Դե իսկ մրցույթին հանդիսատեսի մասնակցության հարցը դեռևս քննարկման փուլում է։ Որոշման մասին կազմակերպիչները կհայտնեն ավելի ուշ։

«Մանկական Եվրատեսիլ-2020» - ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինա Տրոնելը

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։

Հավելենք, որ Հայաստանը չմասասնակցեց նաև «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթին։ Մրցույթի պաշտոնական կայքում նշվում էր, որ պատճառը Հայաստանում հայտարարված ռազմական դրությունն է և Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը։

3
թեգերը:
կարանտին, կորոնավիրուս, Նիդեռլանդներ, մրցույթ, երգ, Եվրատեսիլ
Ըստ թեմայի
Սիրուշոն կերգի Ռիբակի հետ. վերջինս հայ երգչուհուն «Եվրատեսիլի» լեգենդ է անվանել
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Սեյսմոգրաֆ

Հունաստանում քիչ առաջ 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

162
(Թարմացված է 15:45 03.03.2021)
Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հունաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է AFP լրատվական գործակալությունը։

«Հունաստանի կենտրոնում գրանցված երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.3 մագնիտուդ»,–նշված է գործակալության Twitter-ի էջում։

Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։

Լարիսա քաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, մարդիկ դուրս են եկել փողոցներ։

Սիրտ-անոթային հիվանդություններով դիմելիության ցուցանիշն աճել է. ի՞նչ կապ ունի երկրաշարժը

162
թեգերը:
Հունաստան, Երկրաշարժ
Ըստ թեմայի
Փետրվարի 13-ի երկրաշարժը բացահայտեց 1988-ից հետո չլուծված բազմաթիվ խնդիրներ. Փամբուխչյան
Հայաստանի դպրոցների 30% -ը չի դիմանա 5,5 մագնիտուդով երկրաշարժին. փորձագետ
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 60 մարդ է տուժել
Ազգային ժողովի շենք

Ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրել Ազգային ժողովի բակում

0
(Թարմացված է 16:19 03.03.2021)
Նռնակները հիշեցնում են «Пламя-2» ստացիոնար լուսային և ձայնային նռնակները, որոնք մարդու վրա ժամանակավոր ազդեցություն են թողնում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իշխանություններն Ազգային ժողովի բակն ու հարակից տարածքը նախապատրաստում են ընդդիմության հանրահավաքին։ Ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրում Ազգային ժողովի բակում։

Բաղրամյան պողոտայի հարակից դարպասներից ներս, գետնին տեղադրված նռնակները հիշեցնում են «Пламя-2» ստացիոնար լուսային և ձայնային նռնակները, որոնք մարդու վրա ժամանակավոր ազդեցություն են թողնում։

Դրանք նախատեսված են հանցագործի վրա հոգեֆիզիոլոգիական ազդեցություն ապահովելու համար և օգտագործվում են զինված հանցագործներին վնասազերծելու ու անկարգությունները ճնշելու հատուկ գործողություններում:

Նռնակը ամբողջովին հրակայուն է, պատյանը՝ փշրվող: Այն կարող է օգտագործվել պահպանվող օբյեկտների պարագծերի անվտանգության ազդանշանային համակարգում:

Հիշեցնենք` այսօր ԱԺ–ում նախատեսված է հարցուպատասխան կառավարության անդամների հետ, որին ներկա է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմությունը նախապես հայտարարել է, որ այդ նիստին զուգահեռ Բաղրամյան պողոտայում հուժկու հանրահավաք են անցկացնելու, որպեսզի իրենց ձայները լսելի լինեն դահլիճում նստածներին։

 

0
թեգերը:
նռնակ, ոստիկան, ԱԺ, Հայաստան