Կալիֆոռնիայի հրդեհը

Կալիֆոռնիայի քաղաքներից մեկը հայտնվել է կրակի ճիրանում. կան զոհեր և տուժածներ

62
Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգի Փարադայզ քաղաքի բնակիչներին տարհանելու գործընթացը շարունակվում է։ Հազարավոր բնակիչներ արդեն լքել են քաղաքը։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգի տարածքում բռնկած անտառային հրդեհները գրեթե ոչնչացրել են Փարադայզ քաղաքը։ Այս մասին հայտնում է The Sacramento Bee–ն։

Քաղաքային խորհրդի անգամ Սքոտ Լոտերը պարբերականին հայտնել է, որ ամբողջ քաղաքը կրակի մեջ է, և դա սարսափելի է։

Արդեն այրվել են հազարավոր տներ, կան մահացածներ ու տուժածներ։

Հիմա կատարվում է բնակիչների տարհանում, արդեն 50 հազար մարդ լքել են քաղաքը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ հրդեհն ավելի քան 72 քառ. կմ տարածք է ընդգրկել։

62