Կալիֆոռնիա

Հրաձգություն ԱՄՆ–ում. ոստիկան Գարո Կուրեջյանը հայտնել է 6 զոհի մասին. տեսանյութ

100
Մահացել է ոստիկանության աշխատակիցը, Վենտուր շրջանի շերիֆի տեղակալը ծայրահեղ ծանր վիճակում է։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Նախնական տեղեկություններով` Կալիֆոռնիայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել են վեց մարդ, որոնցից մեկը ոստիկանության աշխատակից է։ Այս մասին հայտնում է ոստիկանության կապիտան Գարո Կուրեջյանը (Վենտուրա շրջանի շերիֆի գրասենյակից)։

Որոշ տվյալների համաձայն` վիրավորվել է նաև Վենտուրա շրջանի շերիֆի տեղակալը, որը ծայրահեղ ծանր վիճակում է։

​Դեպքը տեղի է ունեցել Թաուզանդ–Օքս քաղաքում, տեղի ժամանակով 23:30–ին։

Հայտնում են տասնյակ տուժածների մասին։

Առայժմ չհաստատված տվյալներով` կրակողին չեզոքացրել են։

Հրաձգություն Կալիֆոռնիայի սրճարանում. տասնյակ տուժածներ կան. ուղիղ միացում դեպքի վայրից

 

100