Շառլ Ազնավուր

Վրաստանում արդեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակ ու փողոց կա

142
(Թարմացված է 17:25 01.11.2018)
Վրաստանում հավերժացրել են ֆրանսահայ շանսոնյեի հիշատակը։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Ախալքալաքում հրապարակ և փողոց են անվանել ի հիշատակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի։ Այս մասին հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։

Ազնավուրը մահացավ մեկ ամիս առաջ` հոկտեմբերի 1-ին:

Հիշեցնենք` Ազնավուրյանների տոհմը, որոշ աղբյուրների համաձայն, Արևմտյան Հայաստանից է (ներկայիս Թուրքիա)։ Ազնավուրի հորական պապը` Միսաք Ազնավուրյանը, հայտնի խոհարար էր, որն իր կյանքի վերջին տարիներն ընտանիքի հետ անցկացրել է Փարիզում։ Մահացել է 1938 թվականին։ Մաեստրոյի հայրը` Մամիկոնը, ծնվել է Ախալցխայում 1897 թվականի մայիսի 26-ին։

Մամիկոնը դերասան էր և նույնիսկ հասցրել է աշխատել Թբիլիսիի թատերախմբում, որի հետ հյուրախաղերի է մեկնել Կոստանդնուպոլիս (այժմ` Ստամբուլ)։ Ավելի ուշ նա ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ հանդիպել է Իզմիրում ծնված կնոջը` Քնար Բաղդասարյանին։

Նրանք ամուսնացել են 1922 թվականի հունվարի 22-ին, իսկ մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը` Աիդան, երկու տարի անց` 1925 թվականին, Փարիզում ծնվել է Շառլ Ազնավուրը։

142
թեգերը:
Շառլ Ազնավուր, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Հաղթանակը նվիրեց Ազնավուրին. Գուլամիրյանը նոկաուտով հաղթեց Ֆլանագանին. տեսանյութ
Charlie Hebdo–ն հրապարակել է Շառլ Ազնավուրի ծաղրանկարը. երգչի դուստրը խիստ զայրացած է
Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ հայերեն երգած Ժերեմի Դելվերը Հայաստանում է
«Զվարթնոցն» Ազնավուրի դեմ. երբ կանգնած ես անհնար ընտրության առաջ
Ախթալայում դեմ չեն խոշորացված համայնքն «Ազնավուր» անվանակոչելու առաջարկին