Ջոն Բոլթոն

Հաստատ է` Ջոն Բոլթոնը կգա Հայաստան

80
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանից բացի կայցելի նաև Ռուսաստան, Ադրբեջան և Վրաստան:

ԵՐԵՎԱՆ, 12 Հոկտեմբեր — Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում կայցելեի Հայաստան: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում:

«Հոկտեմբերի 20-ին ես ճանապարհորդելու եմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան Վրաստան՝ հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` առաջ քաշելով ամերիկյան շահերը անվտանգության հարցերում»,- գրել է նա:

Տեղեկություններ կան,որ Ջոն Բոլթոնի այցի ժամանակ Հայաստանը պետք է փորձի բալանսավորել Սիրիա 100 հոգանոց հումանիտար առաքելության հետևանքները՝ աջակցելով ԱՄՆ-ին՝ թե ՛ Աֆղանստանում, թե՛ այլ ուղղություններով:

Ի դեպ, Բոլթոնը հակառուսական և հակաիրանական սանկցիաների ճարտարապետներից է, ուստի վերլուծաբանների համոզմամբ` Հայաստանն այդ այցի ընթացքում պետք է ցույց տա, որ այդ պատժամիջոցների արդյունքում ՀՀ տնտեսությունը ևս տուժելու է:

80
թեգերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հայաստան
Ըստ թեմայի
Ռիչարդ Միլսը Փաշինյանին համեմատել է ԱՄՆ–ի երկրորդ նախագահի հետ
«Փոխզիջումների հույս ունենք». ԱՄՆ–ի դեսպանը` Հայաստանում տիրող ներքին իրավիճակի մասին
Հայաստան է գալիս Ջոն Բոլտոնը. ի՞նչ կքննարկեն ԱՄՆ–ի գլխավոր «ճուռակի» հետ