Նիկոլյա Ազնավուր

Նա գերմարդ էր. Նիկոլյա Ազնավուրը խոսել է հոր տված կարևոր դաստիարակության մասին

302
(Թարմացված է 10:16 12.10.2018)
Նիկոլյա Ազնավուրի խոսքով՝ Երևանի Ազանվուրի կենտրոնի մի մասը կնվիրվի շանսոնյեի ստեղծագործությանը՝ ինտերակտիվ ձևով:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կրտսեր զավակը՝ Նիկոլյան, ուղեկցել է հորը նրա վերջին հյուրախաղերի ժամանակ՝ կատարելով մենեջերի դեր: Նրանք միասին հիմնել են «Ազնավուր» հիմնադրամը և միասին պատրաստվել են գալ Երևան, որպեսզի ներկայացնեն կազմակերպության վերջին նախագծերը:

Բայց Նիկոլյան մենակ եկավ նախնիների երկիր՝ ծանր սրտով, բայց աշխարհահռչակ հոր գործը շարունակելու վճռականությամբ: 41-ամյա Նիկոլյան համաձայնել է զրուցել Le Journal du Dimanche-ի հետ Շառլ Ազնավուրի հուղարկավորությունից հետո: «Հայրս գերմարդ էր։ Կարո՞ղ եք պատկերացնել՝ 94 տարեկանում ինքնաթիռ նստել Ճապոնիայում երկու համերգ ունենալ, վերադառնալ և իրար հետևից հարցազրույցներ անցկացնել։ Մինչև բավականին պատկառելի տարիքի հասնելը, նա ընդամենը գիշերը մի քանի ժամ էր քնում։

Միշտ ստեղծագործում էր՝ տեքստ գրում, երաժշտություն ստեղծում, համերգ տալիս կամ շրջագայում: Նա պետք է որ ապրած լինի սովորական մարդու առնվազն երեք կամ չորս կյանքին համարժեք կյանք։ Կարծում եմ, որ ստեղծագործելով ապրելու այս անհագ ծարավը նրան փոխանցվել էր իր ծնողներից, ովքեր մազապուրծ էին եղել ցեղասպանությունից։ Այդ խոր ցավը մղում է ապրելու», — ասել է Ազնավուրի որդին:

Նիկոլյան նկատել է, որ իր հայրը երբեք անտարբեր չի եղել մարդկանց խնդիրների նկատմամբ: Ազնավուրը երգ է ունեցել Սիրիայի իրավիճակի, Ֆրանսիայում սոցիալական շարժումների և այլ խնդիրների մասին: Խոսելով «Ազնավուր» կենտրոնի նախագծի մասին՝ Նիկոլյան ասել է. «Այս գաղափարը հորս մոտ ծնվել էր տարիներ առաջ, և մենք այն ստեղծել ենք միասին: Նրա ցանկությունն էր կիսվել մարդկանց հետ իր համար ամենաթանկով՝ ֆրանսերենով, երաժշտությամբ և կինոյով: Ինձ թույլ տամ մեջբերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը. «Ֆրանսիական մշակույթը կշողա Հայաստանում «Ազնավուր» կենտրոնի միջոցով»:

Նրա խոսքով՝ այդ կենտրոնի մի մասը նվիրված կլինի նրա արվեստին, բայց ավելի շատ ինտերակտիվ միջավայրի, այլ ոչ թե ավանդական թանգարանի տեսքով: Կենտրոնի այցելուներին կողջունի Ազնավուրի ձայնը, որը կուղեկցի նրանց նրա կյանքի ամենանշանակալի փուլերով` ծնողների արտագաղթից մինչև նրա հաղթանակը բեմում: Բացի թանգարան լինելուց, կենտրոնը հանդես կգա նաև որպես կրթական և մշակութային փոխանակումների, քննարկումների և ֆրանսերեն ուսանելու վայր: Կենտրոնում կառաջարկեն ֆրանսերենի ուսուցման մեթոդ` հիմնված շանսոնյեի ստեղծագործությունների տեքստերի վրա:

Պատասխանելով հոր խորհուրդների վերաբերյալ հարցին՝ Ազնավուրի կրտսեր որդին ասել է, որ իր հայրը երբեք խորհուրդներ չի տվել, նույնիսկ իր երեխաներին։ Նա սովորեցրել է օրինակով։ Նա սովորեցրել է աշխատանքի և ճշտապահության կարևորությունը։ Նրա կարեկցելու զգացումը, մարդասիրական գործունեությունը ոգեշնչել են որդուն շարունակելու հոր գործը։

302
թեգերը:
Շառլ Ազնավուր
թեմա:
Շառլ Ազնավուր (116)
Ըստ թեմայի
Դա Ազնավուրի պայքարն էր, նշանակում է՝ նաև Ֆրանսիայի. Մակրոնի հուզիչ ելույթը
Emmenez-moi. Ազնավուրի կարևոր ուղերձը Երևանից Ֆրանկոֆոնիայի հյուրերին
Առեղծվածային հայերեն երգ. ով և ինչ երգեց Ազնավուրի հրաժեշտի արարողությանը
Տաղանդավորը. 6 տարեկան Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է բոլորին` երգելով Ազնավուրի հիթը
Միկաել Ժանը հարգանքի տուրք է մատուցել Շարլ Ազնավուրի ու Կոֆի Անանի հիշատակին
Ամուսնացան Ազնավուրի երգի տակ. Արենիի գինու փառատոնը նվիրվեց շանսոնյեին. տեսանյութ
Մինեապոլիս

Մինեապոլիսում անկարգությունները շարունակվում են․ ցուցարարները բանկ են հրկիզել

18
(Թարմացված է 11:58 30.05.2020)
Այրվել են բանկի դռները ծածկող վահանները, ծուխ է դուրս եկել նաև շենքի կոտրված պատուհաններից։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ամերիկյան Մինեապոլիս քաղաքում բողոքի ակցիաները շարունակվում են, ցուցարարները ջարդուփշուր են արել մի քանի խանութ և հրկիզել են Wells Fargo բանկի շենքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Wells Fargo բանկի շենքը գտնվում է ոստիկանական բաժանմունքի դիմացի մայթին։ Այրվել են բանկի դռները ծածկող վահանները, շենքի կոտրված պատուհաններից նույնպես ծուխ է դուրս եկել։

Արդեն երրորդ օրն է` Մինեապոլիսում շարունակվում են զանգվածային անկարգությունները․ մարդիկ բողոքում են ոստիկանների գործողություններից, որոնց հետևանքով մահացել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։

Ինչպես սևամորթ Մերվինը Հայաստանում «հանդիպեց» Դոնալդ Թրամփին, և նա երջանիկ է

Սոցիալական ցանցերում հրապարկված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները ձերբակալում Մինեապոլիսի բնակիչ Ջորջ Ֆլոյդին։ Կադրերում երևում է, որ տղամարդը պառկած է գետնին, ձեռքերին` ձեռնաշղթաներ, իսկ ոստիկաններից մեկը ծնկով սեղմում է նրա պարանոցը։ Ֆլոյդը մահացել է շնչահեղձությունից և դարձել ԱՄՆ-ում ոստիկանական կամայականությունների դեմ զանգվածային բողոքի խորհրդանիշ։

«5 րոպե Դուլյանի հետ». Պատմության դասերը. Ամերիկյան դեսպանատան գրավումը

18
թեգերը:
Բանկ, Բողոքի ակցիա, ԱՄՆ
Ըստ թեմայի
Կորոնավիրուսն ու միջուկային մրցավազքը. ինչի՞ մեջ է ԱՄՆ–ն փորձում ներքաշել Չինաստանին
ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ–ի հետ. Թրամփ
ԱՄՆ–ում նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել
Իլոն Մասկ

Տեխասում պայթել է Իլոն Մասկի տիեզերանավի նախատիպը. տեսանյութ

39
(Թարմացված է 11:34 30.05.2020)
Պայթյունը տեղի է ունեցել տիեզերանավի նախատիպի փորձարկման ժամանակ։ Ընդ որում` պայթյունը գրանցվել է Raptor շարժիչը գործարկելուց րոպեներ անց։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Տեխասում պայթել է Իլոն Մասկի SpaceX ընկերության մշակած Starship տիեզերանավի նախատիպը։ Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի սահմանին գտնվող Բոկա Չիկայում: Տիեզերանավի փորձարկումը հեռարձակել է ամերիկյան nasaspaceflight.com կայքը։

SpaceX-ը փորձարկել է Raptor մեթանային շարժիչը։ Րոպեներ անց վառելիքի արտահոսք է եղել, և նախատիպը պայթել է։

​Ի դեպ, սա առաջին դեպքը չէ։ Ապրիլին պայթել էր մեկ այլ նախատիպը` Starship SN3-ը։ Մասկն այդ դեպքը կապել էր մարդկային գործոնի հետ։ Մյուս նախատիպը` Starship SN1-ը, պայթել էր փետրվարին։

Անցյալ տարվա նոյեմբերին Starship Mk1-ը պայթել էր հերմետիկության փորձարկման ժամանակ։

Նշենք, որ SpaceX-ը մշակում է տրանսպորտային համակարգ, որը բաղկացած է Super Heavy հրթիռներից և Starship տիեզերանավից: Համակարգը թույլ կտա արբանյակներ, անձնակազմեր և բեռներ հասցնել ինչպես մերձերկրային ուղեծիրներ, այնպես էլ Լուսին ու Մարս:

Մարդկության պատմության մեջ առաջին անգամ տիեզերագնացներին ուղեծիր կհասցնի մասնավոր հրթիռը

39
թեգերը:
տեսանյութ, պայթյուն, Իլոն Մասկ
Ըստ թեմայի
Որտե՞ղ է վարորդը. Tesla Semi անվարորդ բեռնատարը երթևեկում է փողոցով․ տեսանյութ
Իլոն Մասկը «հիանալի» է անվանել ռուսական ՌԴ-180 հրթիռային շարժիչը
Ձախողո՞ւմ, թե՞ շոուի մաս. Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր Cybertruck պիկապը. տեսանյութ
Հայկ Կոնջորյան

«Իմ ծննդյան օրը քեզ պիտի հողին հանձնեմ». ԱԺ պատգամավորը հորն ուղղված գրառում է արել

24
(Թարմացված է 13:03 30.05.2020)
Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը կորոնավիրուսի զոհ է դարձել։ Պատգամավորը սրտառուչ նամակ է գրել հորը։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հոր մահվան առնչությամբ հուզիչ գրառում է արել Facebook-ի իր էջում։

«Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33֊ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։ Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար»,–գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոնջորյանի հայրը վարակված է եղել կորոնավիրուսով։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ մայիսի 29-ի տվյալների, հասել է 8676–ի։

24
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, ԱԺ
Ըստ թեմայի
Երկու օր անընդմեջ 7 մարդ է մահանում ՀՀ–ում. քանի՞ տարեկան են կորոնավիուսի հերթական զոհերը
Կորոնավիրուսից մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը
Կորոնավիրուսից մահացել է հանրահայտ ֆիլմի հերոսուհու հայ ամուսինը