Լիբանանի նախագահ Միշել Աունը՝ տիկնոջ հետ

Միշել Աուն. մենք ցանկանում ենք կրոնների ներդաշնակություն, ինչպես դա ուզում էր Ազնավուրը

138
(Թարմացված է 16:05 11.10.2018)
Մեծ երգիչը և բանաստեղծը հանդես է եկել կրոնների միջև խաղաղության օգտին, Լիբանանի տառապանքի գնով ձեռք բերած ճշմարտության, նշեց երկրի նախագահը:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Լիբանանի ժողովուրդն Ազնավուրին համարում է իր հարազատ մարդը: Այդ մասին հայտարարեց երկրի նախագահ Միշել Աունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովում, որը տեղի է ունենում հոկտեմբերի 11-12-ին Երևանում:

Շառլ Ազնավուրը և նրա անմահ երգերը մնացել են շատ լիբանանցիների սրտերում, հավելեց Աունը:

Լիբանանի համար դրանք ուղղակի խոսքեր չեն, այլ ճշմարտություն, որը ձեռք են բերել քաղաքացիական պատերազմի երկար տարիների տառապանքի գնով:

«Մենք պատրաստ ենք միասին կառուցել մեր երկիրը և ապրել այնտեղ: Մենք՝ քրիստոնյաներս և մահմեդականներս, միասին կիսում ենք երկիրը կառավարելու աշխատանքը: Կարծում եմ, որ Լիբանանը կարող է օրինակ դառնալ ամբողջ աշխարհի համար, նման փորձն ուսումնասիրելու վայր, որը կենսականորեն կարևոր է բոլորիս համար: Մեր տարածաշրջանում այդ փորձը չի կորցնում արդիականությունը», — հայտարարեց Աունը:

Երբ այդ մասին հարցրել են Շառլ Ազնավուրին, թե դա լավ գաղափար է, նա պատասխանել է. «100 տոկոսով՝ այո»: Եվ դա բազմամշակութայնության օրինակ է, եզրափակեց Լիբանանի նախագահը:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ժամանել են 38 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի և Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն և Շառլ Միշելը, Լիբանանի նախագահ Միշել Աունը:

138
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Դա թարգմանելու չէ. Մակրոնի փայլուն ելույթը Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում
Մակրոնը Ազնավուրից մեջբերումներ է արել Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Փաշինյան. Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում