Երուսաղեմի Սուրբ տաճարը

Ի պաշտպանություն Վատիկանի. ինչի են հասել հայերը և այլ քրիստոնյաներ Իսրայելում

166
(Թարմացված է 21:22 17.09.2018)
Իսրայելի իշխանությունները հետ են կանչել մի օրինագիծ, որը վերաբերում է քրիստոնեական եկեղեցիներին, սակայն որոշել են նախաձեռնել նորը։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Քրիստոնեական եկեղեցիները, այդ թվում` Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, հասել են օրինագծի չեղարկմանը, որի ընդունումը թույլ կտար Իսրայելին վերցնել Հռոմեական–կաթոլիկ եկեղեցուն պատկանող հողերը, որին կհաջորդեր փոխհատուցում վճարելը։

Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հաղորդեց Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։

Այս տարվա հունիսին Սուրբ հողերի պահապան Ֆրանչեսկո Պատոնը, որը ներկայացնում է Կաթոլիկ եկեղեցին, ՀԱԵ Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը և Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Թեոֆիլ 3–րդը ուղերձով դիմել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Նրանք արտահայտվել են օրինագծի դեմ, որը թույլ է տալիս պետությանը վերցնել եկեղեցու հողերը` փոխհատուցում վճարելով դրանց սեփականատերերին։

Թեև իր սկզբնական տեսքով օրինագիծը, որի դեմ հանդես են եկել տարբեր քրիստոնեական դավանանքների ներկայացուցիչներ, առնչվել է միայն կաթոլիկ եկեղեցուն, սակայն հոգևոր առաջնորդները մտավախություն են ունեցել, որ այն ընդունելու դեպքում որոշումը հետագայում կարող էին տարածել Երուսաղեմի այլ քրիստոնեական եկեղեցիների վրա։

Նեթանյահուն պատասխան նամակում հավաստիացրել է հոգևոր առաջնորդներին, որ կարգադրել է հետ կանչել նշված օրինագիծը Քնեսեթում քննարկումներից, ինչպես նաև հանձնարարել Իսրայելի տարածաշրջանային նախարար Ցախի Հանեգբիին հանդիպել իր հետ` լուծում գտնելու համար։

Սեպտեմբերի 13–ին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Խանեգբիի հանդիպումը Երուսաղեմի հոգևոր ղեկավարների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքարանի ներկայացուցիչներ Պարետ Երեցյանը և Հովնան Բաղդասարյանը։

«Օրինագիծը հետ են կանչել, և այն չեն քննարկի։ Հանդիպման ժամանակ այդ մասին ասաց Հանեգբին։ «Երկխոսություն–համաժողով» պլատֆորմի շրջանակում կմշակվի նոր նախագիծ», – հաղորդեց Բաղդասարյանը։

Միաժամանակ Իսրայելի իշխանությունների այլ առաջարկները նույնպես չեն բխում Երուսաղեմի հայկական եկեղեցիների շահերից։ Բանն այն է, որ իսրայելական կողմը Սուրբ երկրում կաթոլիկ եկեղեցիների մասին նոր օրինագիծ մշակելիս կարող է դրա մեջ ներառել դրանցից հարկ գանձելու մասին դրույթը, ինչը բացարձակ ձեռնտու չէ քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներին։

«Այսօր մենք հարկեր չենք վճարում։ Իսրայելը ցանկանում է գործարկել հարկերի հետ կապված այդ համակարգը, քանի որ շատ եկեղեցիների տարածքում գործում են հյուրատներ, սրճարաններ, տպարաններ։ Եվ ստացվում է, որ եկեղեցիները վերածվում են շահութաբեր ձեռնարկությունների, հետևաբար, պետք է հարկ վճարեն», – բացատրեց Բաղդասարյանը։

Միաժամանակ նա հավելեց, որ հայկական եկեղեցու տարածքում նման օբյեկտներ չկան։

Բաղդասարյանը նշեց, որ Վատիկանը կտրականապես դեմ է կաթոլիկ եկեղեցիներից հարկեր գանձելուն։ Նրա հետ համակարծիք են նաև այլ եկեղեցիներ, քանի որ ապագայում այդ միջոցը կարող է դիպչել նաև նրանց շահերին։

Երուսաղեմի պատրիարքարանը ՀԱԵ ինքնավար պատրիարքարան է, որը ճանաչում է Ամենայն հայոց կաթողիկոսի հոգևոր հեղինակությունը։ Պատրիարքի նստավայրը Հին քաղաքի Հայկական թաղամասում է։

166
թեգերը:
Հայ Առաքելական Եկեղեցի, Իսրայել
Ըստ թեմայի
Արքայազն Ուիլիամը հայկական խաչ է նվեր ստացել Երուսաղեմի հայոց պատրիարքարանից
Առաջին տպագրատունը և ֆոտոարվեստանոցը. ամերիկյան կայքը` Երուսաղեմի հայկական թաղամասի մասին
Ռուբեն Նալբանդյանի խաչքարերը տեղադրվել են Երուսաղեմում, Ֆրանսիայում. լուսանկարներ
Երուսաղեմի Հայ Պատրիարքն իր բողոքն է հայտնել Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչներին
Թող հրաշքը բոլորը տեսնեն. Երուսաղեմի հայ քահանան նոր նախաձեռնությամբ է հանդես եկել
Բարեբեր կրակ. ինչ է թաքնված Երուսաղեմի հայ քահանայի անկեղծության հետևում
Հայ քահանայի խոստովանությունը բարեբեր կրակի «հրաշքի» մասին աղմուկ է առաջացրել Երուսաղեմում