Լիոն

Սկանդալ Ֆրանսիայում. Լիոնի դպրոցը ուսանողներին սևամորթ է «դարձրել». լուսանկարներ

113
Տարօրինակ լուսանկարը կարող է կապված լինել ԱՄՆ-ում ֆինանսավորում փնտրելու համար մեկնարկած քարոզարշավի հետ:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի Լիոն քաղաքի արվեստի դպրոցի ղեկավարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է կեղծ աշակերտներով լուսանկար: Այդ մասին գրում է Հինգերորդ ալիքը՝ հղում անելով Rue89Lyon-ին:

Դպրոցը գրաֆիկական խմբագրի օգնությամբ ընդհանուր լուսանկարում ավելացրել է սևամորթ ուսանողների և այդ լուսանկարը հրապարակել հաստատության պաշտոնական կայքում: Բացի այդ, փոխվել է մի քանի իրական սովորողների մաշկի գույնը:

Французская школа «прифотошопила» на снимок несуществующих темнокожих студентов
Լիոնի դպրոցը ուսանողներին սևամորթ է «դարձրել»

Ինչպես նշում է պարբերականը, նման տարօրինակ լուսանկարը կարող է կապված լինել ԱՄՆ-ում ֆինանսավորում փնտրելու համար մեկնարկած քարոզարշավի հետ (այս դպրոցը նախատեսում է առաջիկա տարիներին աշխատել ԱՄՆ-ում): Սակայն աշակերտների բողոքից հետո դպրոցի ղեկավարությունը ստիպված է եղել հեռացնել լուսանկարը և փակել կայքը՝ տեխնիկական աշխատանքներ կատարելու համար:

«Դա ամերիկացի կապալառուների նախաձեռնությունն է, որը մեր կողքով է անցել», — այդպես է արդարացել հաստատության տնօրենը:

Գործակալության ներկայացուցիչները պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել:

113
Ըստ թեմայի
Թուրքերի սպառնալիքներին հակառակ. ինչպես ֆրանսիացիներն հայերին օգնեցին Լիոնում
«Արցախն իմ սրտում է». Լիոնի քաղաքապետը խոսել է Հայաստան այցի նպատակների մասին
Ինչու է «Ինչ կա»–ն տարածված ֆրանսիացիների շրջանում. հայկական խոհանոցի բումը Լիոնում
«Փոքրիկ Հայաստանը»` Ֆրանսիայում. ի՞նչ է խոստացել Armenia–ն Լիոնի քաղաքապետարանին