Ալիևների ընտանիքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին բանակ է գնացել. լուսանկարներ

677
(Թարմացված է 17:46 16.09.2018)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է որդուն ուղարկել ծառայելու:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդարը, զինվորական երդում է տվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Սեպտեմբերի 16-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակոչիկների երդմնակալության արարողությունը, որին մասնակցել են երկրի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և ընտանիքի անդամները: Բանն այն է, որ զինվորական երդում է տվել Ալիևի որդին՝ Հեյդարը:

1 / 4
Ալիևի որդին երդմնակալության արարողության ժամանակ

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին բանակ է գնացել 2018թ-ի հուլիսի սկզբին: Նա ծառայում է Արցախի զորամասերից մեկում: Արցախում է ծառայում նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին:

Նիկոլ Փաշինյանի որդուն նկարահանել են Արցախում. տեսանյութ

677
թեգերը:
Ադրբեջան
Ըստ թեմայի
Փաշինյանն ասել է`ինչու է որդին ծառայության մեկնել Արցախ
Ինչու է Փաշինյանի որդին Արցախն ընտրել. վարչապետի որդու հարցազրույցը` բանակ մեկնելուց առաջ