Հալեպ

Հալեպը կրկին հրթիռակոծվել է. գրոհայինները սպանել են երեխային

100
(Թարմացված է 11:54 14.09.2018)
Գրոհայինները կրակ են բացել Սիրիայի Հալեպ քաղաքի փողոցներից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Ահաբեկչական խմբավորումների անդամ գրոհայինները Հալեպի Նիլ փողոցի ծայրամասում հրթիռային հրաձգություն են բացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքի աշխարհազորային խմբերում ունեցած աղբյուրին։

«Նիլ փողոցում մի քանի հրթիռ է պայթել։ Երեխա է մահացել։ 13 կին ու տղամարդ վնասվածքներ են ստացել», — ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ Ռուսաստանը հրաձգություններ էր արձանագրել սիրիական երեք գավառում։

Հիշեցնենք` Հալեպում մեծ հայկական համայնք կար, որը Հայոց ցեղասպանության տարիներին գաղթել էր Թուրքիայից։ 1918 թվականին Սիրիայում արդեն մոտ 142 հազար հայ կար։ Այստեղի համայնքը Մերձավոր Արևելքի ամենածաղկուն հայկական համայնքներից էր։ 2011 թվականին Սիրիայում սկսված հակամարտության հետևանքով հազարավոր հայեր ստիպված փախել են Սիրիայից։

100
Ըստ թեմայի
Տոնոյանն ասել է` ինչ խումբ է մեկնելու Սիրիա և ինչ խնդիր են իրականացնելու այնտեղ
Հայաստանը կհամագործակցի ՌԴ–ի հետ Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում
Փաշինյանի` «սիրիական» ձիով քայլը. պե՞տք է սպասել արդյոք Անկարայի հետ երկխոսության
Սիրիա կմեկնեն մոտ 100 զինվորական. Տոնոյան
Փաշինյանը բացեց փակագծերը. ի՞նչ առաքելություն է իրականացնելու Հայաստանը Սիրիայում