Սահման

Մաքսատուրքերը նվազել են. ԵԱՏՄ երկրներն ավելի հեշտությամբ կարող են նոր մեքենա ներկրել

177
(Թարմացված է 14:26 23.08.2018)
2017թ. նոր մեքենաների ներկրման մաքսատուրքերը նվազեցվել էին 3%-ով՝ 23%-ից դառնալով 20%: Նվազման միտումը շարունակվելու է նաև ապագայում:

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Այս տարվա սեպտեմբերի 1-ից արտասահմանյան արտադրության նոր մեքենաների` Մաքսային միության տարածք ներկրման մաքսատուրքերի դրույքաչափը կնվազի 3%-ով։ Ներկայիս 20%-ի փոխարեն այն կլինի 17%-ը: Հին մեքենաների`5-7 տարեկան, ներկրման մաքսատուրքը կլինի 22%:

Ինչպես գրում է Կոմերսանտը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն արդեն հրապարակել է համապատասխան որոշումը:

Մաքսատուրքերի նվազումը բացատրվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության առաջ Ռուսաստանի Դաշնության ունեցած պարտավորություններով: Այն կգործի Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղըզստանի տարածքում:

Նշվում է, որ 2017թ. նոր մեքենաների ներկրման մաքսատուրքերը նվազեցվել էին 3%-ով՝ 23%-ից դառնալով 20%: Նվազման միտումը շարունակվելու է նաև ապագայում: 2019թ. այդ ցուցանիշը 17%-ից կդառնա 15%:

177
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավետիսյան. «Բոլորը ներկրված են ԵԱՏՄ տարածքից ու սահմանային հսկողություն չեն անցել»
Հայաստանի հեռանկարները ԵԱՏՄ–ում. լոգիստական մեգանախագիծ ու ելք դեպի համաշխարհային շուկա
Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ–ի հաջողությամբ. Փաշինյան
Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը
ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ. Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ