ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. 2019 թվականի ԱՊՀ մասնակից պետությունների միացյալ ՀՕՊ համակարգերի համատեղ միջոցառումների անցկացման ծրագիրը հավանության է արժանացել Մինսկում տեղի ունեցած նիստի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գլխավոր շտաբի պետ` Ռուսաստանի ԶՈւ ՕՏՈՒ գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ Վիկտոր Աֆզալովին։
Աֆզալովը նշել է, որ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հարցերով կոորդինացիոն կոմիտեի նիստի մասնակիցները միացյալ ՀՕՊ համակարգերի զարգացմանն ու կատարելագործմանը, ինչպես նաև երկկողմանի և բազմակողմանի ռազմական համագործակցության ամրապնդմանը վերաբերող 10 հարց են ուսումնասիրել։
Կողմերը հավանության են արժանացրել մասնակից երկրների միացյալ համակարգի ուժերի կողմից ՀՕՊ կառավարման մարմինների և հերթապահների մարզումներն անցկացնելու մասին առաջարկը։
Աֆզալովը նաև նշել է, որ կոորդինացիոն կոմիտեն մեծ ուշադրություն է դարձնում միացյալ ՀՕՊ համակարգերի շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցության հարցերին։
«Դրանցից հիմնականները կարելի է համարել պահեստամասերի և ՀՕՊ գույքի, տեխնիկայի մատակարարումը Հայաստան և Բելառուս, ինչպես նաև ՀՕՊ զորքերի և Ուզբեկստանի ՌՕՈւ հրամանատարային կետերի համար կապի հեռանկարային միջոցների մատակարարումը», – ասել է նա։
Նիստի ընթացքում նաև ամփոփվել են կոմիտեի և նրա գործող մարմինների 2018 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները և որոշվել երկրորդ կիսամյակի անելիքները։
Բացի այդ, մասնակիցներն ուսումնասիրել են ԱՊՀ պետությունների միացյալ ՀՕՊ համակարգերի զարգացման համար դրամական հատկացումներին վերաբերող ֆինանսական հարցերի բլոկը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Ստարբեյզ (Starbase) անվանումով քաղաք է կառուցելու Տեխասում։ Նա իր որոշման մասին գրել է Twitter-ում։
Creating the city of Starbase, Texas
— Elon Musk (@elonmusk) March 2, 2021
Գործարարը նշել է, որ քաղաքն ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է «SpaceX» տիեզերակայանը:
Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ստեղծած քաղաքում լավ վերաբերմունքի կարժանանան շները, իսկ քաղաքապետը դոժի տիտղոս կունենա (իտալական տիտղոս, որը նման է անգլերեն «dog» (շուն) բառին):
Իլոն Մասկը խոստացել է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել ու ասել է դրանց գինը
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից տեղափոխվել է Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի և «Boring Company»-ի ստորաբաժանումները, ինչպես նաև «SpaceX» մասնավոր տիեզերակայանը։
Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,-հանդիպումից առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանցյանը



