Լեյլա Գումբատովա

Ադրբեջանցի դերասանուհին լողազգեստով ու մուշտակով «պայթեցրել» է համացանցը. տեսանյութ

1139
(Թարմացված է 15:47 14.08.2018)
Լեյլա Գումբատովան բողոքել է, որ ինքը մարդկանց դուր չի գալիս ո՛չ մերկ, ո՛չ հագնված, բայց չի ընկճվում։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանցի դերասանուհի Լեյլա Գումբատովան նոր ֆոտոշարքի պատճառով հայտնվել է քննադատության ու կատակների կիզակետում. լուսանկարներում նա լողազգեստով ու մուշտակով է և այդ տեսքով նույնիսկ լողում է ծովում։

Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով` Լեյլան արդեն մեկնաբանել է սկանդալային լուսանկարներն ու ասել, որ դրանցում ոչ մի վատ բան չկա, իրեն չի հուզում քննադատությունը։

 

«Խելացի լինելու և ուրիշների մասին մտահոգվելու փոխարեն կնախընտրեմ «մտավոր հետամնաց» լինել, որպեսզի ուրիշներն ինձ համար մտահոգվեն», — հակադարձել է դերասանուհին։

Միաժամանակ նա ասել է. «Հավատում եմ, որ բոլոր արտիստները կհետևեն իմ օրինակին ու այսպիսի տեսքով ծով կմտնեն։ Վերջերս հայտնի մարդկանցից շատերն են լողազգեստով լուսանկարվել։ Իսկ ես լուսանկարվել եմ ձմռանը։ Դա մեղք չէ։ Հանվում եմ` չեն հավանում, հագնվում եմ` էլի չեն հավանում։ Պետք է միշտ այդպիսին լինել»։

Հիշեցնենք` ավելի վաղ Գումբատովան ձնոտ եղանակին լողազգեստով ու մուշտակով լուսանկարվել էր Կասպից ծովի ափին։ Այն ժամանակ նրան քննադատել էին ոչ միայն համացանցի օգտատերերը, այլև գործընկերները, իսկ լուսանկարները լուրջ իրարանցում էին առաջացրել հասարակության շրջանում։ Դերասանուհուն ծաղրել էին անճաշակ լինելու համար և ասել, որ նրա պահվածքը վայել չէ ադրբեջանցի կնոջը։

1139
թեգերը:
Ադրբեջան
Ըստ թեմայի
Սկանդալ ադրբեջանական TV–ում. հայերի երգի պատճառով «հարձակվել» են ադրբեջանցի երգչի վրա
Ադրբեջանցի դերասանուհին բռնաբարության մեղադրանք է ուղղել հայտնի ռեժիսորին
Բաքվեցի «Միսս պողպատյա հետույքը» մարտահրավեր է նետում ադրբեջանցի տղամարդկանց
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին

85
(Թարմացված է 10:37 03.03.2021)
Ռուսաստանի հայերի միությունն ամեն ինչ անում է հայ երիտասարդի ողբերգական մահից հետո սադրանքներից խուսափելու համար:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:

Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։

«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։

Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը

Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:

«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:

Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին

 

85
թեգերը:
Արա Աբրահամյան, Սպանություն, հայ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Գյումրիում դանակահարել են շտապօգնության վարորդի. վիճակը ծանր է
Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. 84–ամյա կնոջը սպանել է 44–ամյա տղամարդը
Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը
Իլոն Մասկ

Իլոն Մասկը որոշել է նոր քաղաք կառուցել Տեխասում. քաղաքապետը դոժի տիտղոս կունենա

14
(Թարմացված է 10:18 03.03.2021)
Ամերիկացի միլիարդատերը դեռ անցյալ տարվա վերջին Կալիֆոռնիայից տեղափոխվել էր Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի ստորաբաժանումները։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Ստարբեյզ (Starbase) անվանումով քաղաք է կառուցելու Տեխասում։ Նա իր որոշման մասին գրել է Twitter-ում։

​Գործարարը նշել է, որ քաղաքն ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է «SpaceX» տիեզերակայանը:

Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ստեղծած քաղաքում լավ վերաբերմունքի կարժանանան շները, իսկ քաղաքապետը դոժի տիտղոս կունենա (իտալական տիտղոս, որը նման է անգլերեն «dog» (շուն) բառին):

Իլոն Մասկը խոստացել է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել ու ասել է դրանց գինը

Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից տեղափոխվել է Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի և «Boring Company»-ի ստորաբաժանումները, ինչպես նաև «SpaceX» մասնավոր տիեզերակայանը։

Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում

14
թեգերը:
Իլոն Մասկ
Արխիվային լուսանկար. 26 փետրվարի, 2021

Մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հանդիպումը նախագահի հետ

0
(Թարմացված է 11:40 03.03.2021)
Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։

Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,-հանդիպումից առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանցյանը

0
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո