Բողոքի ակցիա Բուխարեստում

Բուխարեստում ցրել են հանրահավաքը ․ոստիկանը ծեծել է ցուցարարին․ տեսանյութ

104
(Թարմացված է 17:06 12.08.2018)
Ոստիկանությունը ուժ է կիրառել Բուխարեստում հակակառավարական ցույցը ցրելու համար։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Վիկտորիա հրապարակում ցույցը ցրելու ժամանակ ժանդարմը ծեծել է հանգիստ կանգնած տղամարդուն։

ԶԼՄ-ները տեսահոլովակ են հրապարակել, որում երևում է՝ ժանդարմը մոտենում է վախեցած տղամարդուն, որը ոչ մի դիմադրություն չի ցուցաբերում։ Նա պատրաստակամորեն ձեռքերը գլխի հետև է տանում ու ագրեսիա չի դրսևորում։ Սակայն ժանդարմը միևնույնն է ծեծում է տղամարդուն ռետինե մահակով ու տապալում նրան։

Նշենք, որ օգոստոսի 10-ին Բուխարեստում տեղի ունեցած հակակառավարական հանրահավաքի ընթացքում անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 450 մարդ, այդ թվում՝ ոստիկանության 11 աշխատակից։

Ցուցարարներին ցրել են ջրցաններով ու արցունքաբեր գազով։ 33 մարդ ձերբակալվել է, յոթ քրեական գործ է հարուցվել։ Ցույցն ուղղված էր կենսաթոշակային բարեփոխմանն ու հարկային համակարգի հետ։

Ցուցարարներն ուզում են, որ տնտեսությունը ու գյուղատնտեսությունը զարգանա։ Նրանք պահանջում էին ցրել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ կազմակերպել։

104
Ըստ թեմայի
Ցուցարարները չեն դադարում պահանջել կաթողիկոսի հրաժարականը. բողոքի երթ Երևանում
Ստեփանակերտում իրավիճակը մոտ է հանգուցալուծմանը. ցուցարարները կհանդիպեն Բակո Սահակյանին
Ցուցարարները շրջափակել են Գլխավոր դատախազության շենքը և պահանջում են Դավթյանի հրաժարականը
Ցուցարարները փորձեցին ներխուժել Երևանի քաղաքապետի աշխատասենյակ
Ցուցարարները ներխուժել են Երևանի քաղաքապետարան, պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը