Տիեզերական սարք

Դեռ ոչ մի տիեզերական սարք արևին այդքան մոտ չի գնացել․ «Պարկերը» կանի դա

103
(Թարմացված է 16:32 12.08.2018)
Գիտնականները զոնդի օգնությամբ նոր տեղեկություն կստանան արևային մթնոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին, որոնք մեծ նշանակություն ունեն մոլորակի համար։

ԵՐԵՎԱՆ,12 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ-ի  օդանավորդության և տիեզերական տարածքի ուսումնասիրման ազգային գործակալությունը (NASA) մեկնարկել է դեպի արև գնացող «Պարկեր» զոնդը։ Այս մասին գրված է NASA-ի Twitter–ի էջում։

Delta IV Heavy հրթիռակիրի օգնությամբ մեկնարկն իրականացվեց այսօր Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից։ Այս օրը կարող է պատմական դառնալ, քանի որ նախատեսվում է, որ ութը տարվա ընթացքում զոնդը ռեկորդային մոտ կգնա արևին ՝ վեց միլիոն կիլոմետր։

«Զոնդը պետք է ուսումնասիրի արևային քամին ու արևի մթնոլորտը։ Առաքելության շրջանակում գիտնականները նոր տեղեկություն կստանան արևային մթնոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին, որոնք մեծ նշանակություն ունեն Երկիր մոլորակի կյանքի համար», — նշվում է հրապարակման մեջ։

Դեռ ոչ մի տիեզերական սարք արևին այդքան մոտ չէր գնացել։ Նախագծի վրա ԱՄՆ-ն 1,5 դոլար է ծախսելու։

Նախատեսված էր Զոնդը մեկնարկել օգոստոսի 11-ին, սակայն հրթիռների տվյալների փոխանցման ստուգման պատճառով այն հետաձգվել էր։

103
թեգերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ըստ թեմայի
Հայ ուսանողների «երկրային» սարքը «տիեզերական» ճանաչում ստացավ
Այս տարվա աշխարհի առաջնությանը հյուրընկալած ստադիոնների տիեզերական նկարները. տեսանյութ
Նորայր Սիսակյանի տիեզերական բժշկությունը, կամ ինչպես է նա օգնել Յուրի Գագարինին
Ինչ տիեզերական երևույթներ կտեսնենք 2018 թվականին. ներկայացնում է աստղաֆիզիկոսը