Ինդոնեզիա

Մի երեխա է ողջ մնացել Ինդոնեզիայում ինքնաթիռի կործանումից հետո

150
(Թարմացված է 14:53 12.08.2018)
Փրկարարական աշխատանքների պահին 12 տարեկան տղայի գիտակցությունը տեղն է եղել։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Ինդոնեզիայում ինքնաթիռի կործանումից հետո մի երեխա է ողջ մնացել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Dimonim Air մասնավոր ընկերության ինքնաթիռը, որի մեջ յոթ ուղևոր ու անձնակազմի երկու անդամ կային երեկ կործանվել է Ինդոնեզիայում։ Կապն ինքնաթիռի հետ կորել է, երբ այն թռչում էր Ինդոնեզիայի Պապուա շրջանի վրայով։

Ի սկզբանե հայտնում էին, որ բոլորը մահացել են։ Սակայն պարզվել է, որ ուղևորներից մեկը՝ 12 տարեկան տղան, ողջ է մնացել։ Փրկարարական աշխատանքների ընթացքում երեխայի գիտակցությունը տեղն էր, այլ մանրամասներ չեն հայտնում։ Նրան հոսպիտալացրել են։

Միջադեպի պատճառները դեռ անհայտ են, իրավասու մարմինները պարզում են դեպքի հանգամանքները։

150
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (474)
Ըստ թեմայի
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով արդեն 20 զոհ է գրանցվել
Խոշոր երկրաշարժ Ինդոնեզիայում. կան զոհեր
Ինդոնեզիայում երկու դեմքով երեխա է ծնվել. տեսանյութ
Ինդոնեզիայում կոկորդիլոսը կերել է տեղի բնակչին, մարդիկ կատաղել ու սպանդ են կազմակերպել
Ինդոնեզիայում երկու օրվա մեջ չորրորդ պայթյունն է որոտացել. զոհեր կան