Մանչեսթր. ոստիկանություն. արխիվային լուսանկար

Մանչեսթրում կրակել են մարդկանց վրա Կարիբյան դիմակահանդեսից հետո. կան տուժածներ

71
Անգլիական Մանչեսթրում գրանցված կրակոցների հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորում են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած հրաձգության պատճառով տասը մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանք հոսպիտալացվել են, հայտնում է տեղի ոստիկանությունը:

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հարավային հատվածի Մոս Սայդ թաղամասում, Կարիբյան կառնավալից հետո:

Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ կրակոցներից մի քանի ժամ առաջ էր ավարտվել Կարիբյան դիմակահանդես էր, այդ պատճառով փողոցում դեռ մեծ քանակությամբ մարդիկ կային:

Դեպքի վայրում խուզարկություններ են անցկացվում, ոստիկանությունը հարցաքննում է վկաներին, ստուգում է տեսահսկման համակարգերի ձայնագրությունները:

«Այժմ հիվանդանոցում է մի քանի մարդ կա` տարբեր աստիճանի վնասվածքներով, բարեբախտաբար, վնասվածքների մեծ մասն այժմ վտանգ չի ներկայացնում նրանց կյանքին»,- հավելել է նա:

Առաջիկա օրերին տարածքում իրականացվելու է ուժեղացված հսկողություն:

Ահաբեկչություն էր կատարվածը, թե ոչ` առայժմ պարզ չէ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

71
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (474)
Ըստ թեմայի
Բոշյան. «2018-ին ահաբեկչությունը կշարունակի սպառնալ աշխարհին»
Ահաբեկչությունը տարածվում է, կամ ինչպես Հայաստանը խուսափի «Կալաշնիկովի ասպետներից»
ՄԱԿ–ի ԱԽ–ն քննադատել է Սոմալիի ահաբեկչությունը, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել
Շարմազանով. «Ահաբեկչությունը պոզով-պոչով չի լինում, Ադրբեջանն այդպիսի երկիր է»
Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կազմակերպվել է Telegram-ի միջոցով