Անի Լորակն ու նրա ամուսինը

«Չգիտեք` ինչ է կատարվում իմ ներսում». Լորակի ամուսինն առաջին անգամ խոսեց սկանդալից հետո

224
(Թարմացված է 17:59 11.08.2018)
Երգչուհին իր հերթին տեսանյութ է հրապարակել, որը երկրպագուները հրաժեշտի տեսահոլովակ են անվանել։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Հայտնի երգչուհի Անի Լորակի ամուսինը` թուրք գործարար Մուրադ Նալչաջիօղլուն. վերջապես խոսել է սկանդալային դավաճանությունից հետո։ Այս մասին հայտնում է «ՍթարՀիթ» պարբերականը։

Նա Instagram-ի իր էջում ծովի ֆոնին կանգնած մարդու ռոմանտիկ լուսանկար է հրապարակել։

«Արարքներս, մտքերս ու զգացմունքներս մի գնահատեք ձեր տեսանկյունից։ Դուք նույնիսկ կեսը չգիտեք այն ամենի, ինչ կատարվում է ներսումս», — լուսանկարին կից գրել է նա։

Ավելի ուշ Լորակը «Զերկալա» երգից մի հատված է հրապարակել ու փոքրիկ գրառում հրապարակել։

«Բեմն իմ սերն է։ Ձեր սերն է իմ կյանքը։ Շնորհակալություն», — գրել է նա։

 

Համացանցի օգտատերերը ենթադրել են, որ տեսանյութն ու գրառումն ուղղված են Մուրադին, և այս գրառումը հաստատում է սպասվող ամուսնալուծության մասին լուրերը։ Բազմաթիվ մեկնաբանություններում երկրպագուները իրենց աջակցությունն են հայտնել երգչուհուն և սեր խոստովանել նրան։

Ավելի վաղ կրքոտ ուկրաինուհու ամուսնուն նկատել էին գիշերային ակումբներից մեկում Յանա անունով երիտասարդ աղջկա հետ։ Ծավալված սկանդալից հետո Լորակը մեկնել է Իսրայել։

224