00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանին սպառնո՞ւմ են. Իրանի գործոնը` որպես ինդուլգենցիա Բաքվի համար

© Official site of the President of IRIОфициальный визит Президента Ирана в Азербайджан (28 марта 2018). Баку
Официальный визит Президента Ирана в Азербайджан (28 марта 2018). Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանը հայտարարում է, որ իր ներքին գործերին միջամտում է Իրանը, ինչը թույլ է տալիս, որ իշխանությունն ավելի համառ պայքար սկսի իսլամական հոգևորականների ու նրանց կողմնակիցների դեմ։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Ադրբեջանի իշխանությունը նոր թափով է սկսել պայքարել իսլամական ընդդիմության դեմ` միաժամանակ հայտարարելով, որ իր երկրի իրավիճակը փորձում են ապակայունացնել «արտաքին ուժերը»։

Ерванд Бозоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բոզոյան. «Բաքուն փորձում է արտաքին թշնամիներ գտնել»

Հուլիսի 16-ին Սումգայիթում ձերբակալել են արմատական կրոնական խմբերի 18 անդամի և նրանց աջակցող ակտիվիստների` արմատական ընդդիմության շարքից։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 20 հոգու ձերբակալել են Գյանջայում։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ հուլիսի 10-ին Գյանջայում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնք, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, կազմակերպել է 150-200-հոգանոց կրոնական արմատականների խումբը, խռովարարները սպանել են ոստիկանության երկու սպաների` գնդապետ Իլգար Բալակիշիևին և գնդապետ-լեյտենանտ Սամեդ Աբասովին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշեց, որ այս ամենը Ադրբեջանի ներքին խնդիրն է։ Նրա կարծիքով` տրամաբանական է, որ իշխանությունները փորձում են «արտաքին սպառնալիք» գտնել։ Առավել հարմար թեկնածուներ են Իրանը, Հայաստանը և Ռուսաստանը։

«Հայաստանին մեղադրելն այդքան էլ համոզիչ չէ։ Այլ հարց է Իրանը, որի հետ խնդիրներ կան կրոնական ոլորտում։ Առավել ևս, երբ մեղադրում ես Իրանին, ապա միջազգային հանրության կողմից ադրբեջանական իշխանությունները ցանկացած խռովություն ճնշելու «լեգիտիմություն» են ստանում», — ասաց Բոզոյանը։

Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները չեն կարող չազդել Ադրբեջանի վրա։ Այնտեղ նույնպես մարդիկ ձգտում են սոցիալական արդարության, հետևաբար ներկա իրավիճակի հանդեպ դժգոհությունը կարող է վերածվել բողոքի տարբեր ձևերի։

Իշխանությունը փորձում է կռահել այդ գործընթացները։ Նրանք իրենց կոշտ քայլերով փորձում են կանխել ցանկացած գործողություն, որը հեռավոր նմանություն ունի Հայաստանի դեպքերի հետ։

Մյուս կողմից, որքան ուժեղ են ճնշվում ընդդիմադիր տրամադրությունները մի հարթությունում, այնքան ուժեղ են դրանք դրսևորվում մյուսում։

«Այսօր չի կարելի ասել, թե Ադրբեջանում կա քաղաքական լուրջ ընդդիմություն։ Հասարակությունում խոր դժգոհություն է տիրում, մարդիկ չեն հավատում, որ կարող են ինչ-որ փոփոխությունների հասնել։ Դա չի կարող չազդել հասարակության վրա», — ասաց Բոզոյանը։

Նրա խոսքով` հիմա չկա լուրջ գործընթաց, որը կվերածվի հակակառավարական շարժման։ Բայց բացառված չէ, որ նման շարժում չի լինի վաղը կամ մյուս օրը։

Ընդդիմությունը չի հավատում «արտաքին թշնամուն»

Արևելագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի իշխանությունների և քաղաքական ընդդիմության կարծիքները չեն համընկնում կատարվող դեպքերը գնահատելու հարցում։

Նրա խոսքով` իշխանամետ ուժերը հայտարարում են, որ Ադրբեջանի պետականությանը սպառնում են դրսից։

«Նշվում է, որ այստեղ կարող է լինել իրանական կողմի մասնակցությունը, որը փորձում է արտահանել իրանական հեղափոխությունը։ Այդ մասին հայտարարել է նաև Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավարը։ Նա նշել է, որ Հեյդար Ալիևի նախագահության ժամանակ երկրների միջև պայմանավորվածություն է եղել, որ երկրները չեն միջամտելու միմյանց ներքին գործերին, հիմա Թեհրանը խախտում է այդ պայմանավորվածությունը», — ասաց Տոնոյանը։

Артем Тоноян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Տոնոյան. «Այս ամենում իրանական հետք տեսնելը մի փոքր դժվար է»

Նրա խոսքով` Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը խուսափել է կոնկրետությունից` պատասխանելով Իրանի հնարավոր միջամտության հարցին։ Ամեն դեպքում, խնդիրը կա, և մեղադրանքներն ակնհայտորեն կամ անուղղակիորեն ուղղված են հիմնականում Իրանի կողմ։ Նշվում են նաև Ռուսաստանն ու Արևմուտքը, թեև առանց կոնկրետության։

Այդ մոտեցման շրջանակում իշխանական աղբյուրները ենթադրում են, որ բացառված չէ սունիներին ու շիաներին գժտեցնելու փորձը։ Այս դեպքում որպես նման գործունեության հովանավոր նշվում է Իրանը։

Մյուս կողմից, ընդդիմադիր մամուլը և գործիչները կարծում են, որ վերոհիշյալ միջադեպերի հեղինակը և կատարողն Ադրբեջանի ղեկավարությունն է, որը փորձում է իսլամական գործոնի ուժեղացում թույլ չտալ և կանխել հնարավոր ժողովրդական հուզումները։

«Հայտարարություններ են հնչում, որ նույնիսկ ոստիկանների սպանությունը կարող էր կազմակերպվել իշխանությունների կողմից։ Բերվում է Նարդարանում տեղի ունեցած իրադարձությունների օրինակը, որտեղ նույնպես ոստիկան է սպանվել։ Մի շարք ընդդիմադիրների կարծիքով` այդ գործողությունները Նարդարանի դեպքերի շարունակությունն են», — ասաց Տոնոյանը։

Церемония прощания с погибшими сотрудниками полиции в Гяндже - Sputnik Արմենիա
Գյանջայում կազմակերպված անկարգությունները զանգվածային ձերբակալությունների են հանգեցրել

Միաժամանակ Իրանի ԱԳՆ-ն մամուլի քարտուղար Բահրամ Քասեմիի շուրթերով հայտարարել է, որ Թեհրանը ոչ մի կապ չունի այդ իրադարձությունների հետ, իսկ Իրանին ուղղված մեղադրանքները հոգեբանական պատերազմի մաս են։

Հազիվ թե Իրանը գնա նման ակնհայտ քայլերի, մյուս կողմից, Թեհրանը հովանավորում է շիական քարոզիչներին և հետևողականորեն աշխատում իր ազդեցությունն ուժեղացնելու ուղղությամբ, ասում է Տոնոյանը։ Ժամանակին Ադրբեջանում գործում էր Հոմեյնիի հիմնադրամը, որն անմիջական աջակցություն է ցուցաբերել շիական հոգևորականությանը։

Նա նշեց, որ երկրի հոգևոր կյանքում ընդգրկված շիաները սկսում են ավելի մեծ ազդեցություն ձեռք բերել, հատկապես, երբ քաղաքական ընդդիմություն գրեթե գոյություն չունի։ Ընդդիմադիր կուսակցությունները նույնպես գիտակցում են դա և փորձում են իսլամամետ ուժերին գրավել իրենց կողմ։

Ադրբեջանի իշխանությունների համար ևս մի գլխացավանք է ադրբեջանցի արմատական իսլամիստների վերադարձը Սիրիայից։

Այդ միջադեպի ֆոնին երկրում իսլամամետ ուժերի հետ կապված միջադեպերը կարող են ավելի հաճախակի երևույթ դառնալ։

Լրահոս
0