Բարձրահարկ շենք

Մինսկում հարևանները սավանի օգնությամբ փրկել են պատուհանից ընկող երեխային. տեսանյութ

208
(Թարմացված է 09:34 12.07.2018)
5 տարեկան Ռոման պատուհանից դուրս նայելիս ինչ-որ պահի կորցրել է հավասարակշռությունն ու վերջին պահին կառչել պատուհանագոգից։ Բարեբախտաբար, անցորդները նկատել են նրան ու «փրկարարական գործողություն» են կազմակերպել։

Համացանցում նրան փրկելու տեսանյութն է հայտնվել։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը։

Ամբողջ Բելառուսը քննարկում է 5–ամյա երեխայի փրկությունը. տղան ընկել է յոթերորդ հարկի պատուհանից, սակայն ողջ է մնացել. հարևանները ծածկոցի օգնությամբ բռնել են նրան։

Երեխան բղավում էր. «Մայրիկ, ներիր, էլ այդպես չեմ անի…», – պատմում են ականատեսները։

Տեսանյութում երևում են փրկության մանրամասները։

208