Ճապոնիա

Սարսափելի ջրհեղեղ Ճապոնիայում. զոհերի թիվն անցել է 170-ից. լուսանկարներ, տեսանյութ

146
(Թարմացված է 10:16 11.07.2018)
Ճապոնիայում առատ տեղումների և սողանքների զոհ են դարձել 179 մարդ։ Նման ուժեղ վարարում երկիրը չէր տեսել 30 տարի։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Ճապոնիայում առատ տեղումների և ջրհեղեղի զոհ են դարձել արդեն ավելի քան 170 մարդ, միլիոնավոր մարդիկ տարհանվել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այս պահի դրությամբ մահացել են 176 մարդ, սրտի կանգ է ախտորոշվել երեք մարդու մոտ, անհետ կորած են համարվում (պաշտոնապես) 9 մարդ», — Տոկիոյում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։

Նրա խոսքով` աղետի վայրում այժմ աշխատում են ինքնապաշտպանական ուժերի, ոստիկանության և հրշեջ ծառայության 75 հազար աշխատակից։ Գործի են դրել 83 ուղղաթիռ։

Աղետի պատճառով երկրի վարչապետ Սինձո Աբեն հետաձգել է արտասահմանյան այցը։

 

Որոշ պարբերականներ հայտնու են, որ փրկարարական գործությունների ընթացքում աղետի գոտուց ավելի քան 6 մլն մարդ է տարհանվել։

Ճապոնիայում հորդառատ անձրևները սկսվել են Պրապիրուն թայֆունի ազդեցության ներքո։ Հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են Կիոտոյի, Օկայամայի և Հիրոսիմայի պրեֆեկտուրաները։

146