00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թաիլանդի քարանձավում մնացած երեխաները հուզիչ նամակներ են ուղարկել ծնողներին

© AFP 2024 / Ye Aung THUЧлены семей пропавших мальчиков молятся перед святыней в районе пещеры Тхам Луанг (5 июля 2018). Таиланд
Члены семей пропавших мальчиков молятся перед святыней в районе пещеры Тхам Луанг (5 июля 2018). Таиланд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջրհեղեղի պատճառով Թաիլանդի քարանձավներից մեկում մնացած ֆուտբոլային թիմից 12 տղաների ծնողներն իրենց երեխաների մարզչից նամակ են ստացել։ Էկկապոլ Չանտավունգը նամակը փոխանցել է ջրասուզակներից մեկի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Թաիլանդի հյուսիսում գտնվող Կհաո Լուանգ քարանձավում գերի մնացած երեխաներն ու նրանց մարզիչը փրկարարների միջոցով նամակներ են փոխանցել ծնողներին։ Նրանք գրում են, որ շատ են ուզում տուն հասնել և համեղ բան ուտել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Новорожденный. Архивное фото - Sputnik Արմենիա
Տաջիկստանում երեխայի մարմնում 10 ասեղ են հայտնաբերել

12 պատանի մարզիկների բարեկամներն արդեն երկու շաբաթ է` հերթապահում են ջրհեղեղի մեջ հայտնված քարանձավի մուտքի մոտ։ Երեկ փրկարարները նրանց նամակները հասցրել են երեխաներին։

Պատանի ֆուտբոլիստները նամակները գրել են տարբեր տետրերից պատռած 6 թերթերի վրա. յուրաքանչյուրն իր ձեռագրով մի քանի տողով բարեկամներին հայտնել է իր վիճակի մասին։ Նամակները փոխանցել է փրկարարական գործողություններին մասնակցող ՌԾՈՒ մարտական լողորդների թիմի անդամը։

«Ամեն ինչ լավ է, բոլորս առողջ ենք, մի անհանգստացեք։ Երբ դուրս գանք, անմիջապես տուն ենք ուզում գնալ` տարբեր համեղ կերակուր ուտելու։ Սիրելի ուսուցիչներ, խնդրում ենք, մեզ դեռ շատ տնային աշխատանքներ մի՛ հանձնարարեք», — գրել են երեխաներն իրենց ծնողներին և ուսուցիչներին։

Պատանիների թիմի մարզիչ Էկկապոլ Չանտավունգը նույնպես նամակ է ուղարկել իր աշակերտների ծնողներին։ Նա ներողություն է խնդրել և շնորհակալություն հայտնել աջակցության համար, ինչպես նաև պատմել երեխաների վիճակի մասին։

Նշենք, որ Թաիլանդում հասարակության մի մասը կարծում է, որ մարզիչն անպատասխանատու վերաբերմունք է դրսևորել` երեխաներին անձրևների սեզոնին քարանձավ տանելով։

«Բոլոր երեխաները նորմալ վիճակում են։ Խոստանում եմ առավելագույնս հոգ տանել նրանց մասին», — գրել է մարզիչը։

Երեխաներին և նրանց մարզչին տարհանելու գործողությունները կսկսվեն առաջիկայում։ Այժմ փրկարարները ջուրը հանում են քարանձավից և թթվածին մղում, որպեսզի երեխաները շնչահեղձ չլինեն։

Հիշեցնենք, որ մարզիչն ու 12 դեռահասները փակված են մնացել Թաիլանդի Կհաո Լուանգ քարանձավում դեռ հունիսի 23-ին։ Երեխաներին հայտնաբերել է ջրասուզակներից մեկը։ Իրավիճակը բարդանում է անդադար լցվող ջրի և թթվածնի պակասի պատճառով։

Կամավոր ջրասուզակներից մեկի (Թաիլանդի ՌԾՈՒ նախկին մարտական լողորդ) մահվան պատճառով երեխաներին փրկելու գործողությունները հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը հետաձգվել են։

Լրահոս
0