00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ուր է գնում Հայաստանը. իրավապահների աննախադեպ հաշվեհարդարը ցնցել է քաղաքացիներին
18:38
8 ր
Աբովյան time
On air
18:46
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թարս նայելու համար Լեհաստանում հայի են ծեծել․ նա մահամերձ է

© Photo : Unsplash / Antoine J.Ночной клуб
Ночной клуб - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
21-ամյա լեհը դիսկոտեկում դաժանորեն ծեծել է հային «թարս նայելու» համար։ Հայը վերակենդանացման բաժանմունքում է՝ ծայրահեղ վիճակում։ Լեհերը հարձակվողին չեն արդարացնում։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Երեկոն դիսկոտեկում սկսած 33-ամյա Ռադիկի օրն ավարտվել է վերակենդանացման բաժանմունքում։ Միջադեպի մանրամասները լեհական TVN24 ալիքին պատմել է Ռադիկի ընկերը, որն այդ չարաբաստիկ երեկո նրա հետ է եղել։ Միջադեպը տեղի է ունեցել  լեհական Լոձ քաղաքում։ Շաբաթ լույս կիրակի գիշերն ընկերները միասին գնացել են դիսկոտեկ։ Նրանք միասին մնացել են մինչև գիշերվա 2-ը, որից հետո Ռադիկի ընկերը գնացել է տուն։ Այն, ինչ տեղի է ունեցել հետո, նա հաջորդ օրը տեսել է տեսահսկող սարքի ձայնագրությունը դիտելով։

Տեսագրությունում երևում է, թե ինչպես է Ռադիկին մոտենում մի տղամարդ և հարվածում գլխին։ Երբ Ռադիկն ընկնում է գետնին, նա երեք անգամ ոտքերով հարվածում է տղայի գլխին։ Այդ ամենը տևել է մի քանի վայրկյան։ Այն պահին, երբ ականատեսներին հաջողվել է մի կողմ քաշել հարձակվողին, Ռադիկի գլուխն արդեն արյան մեջ է եղել։

Այժմ նա հիվանդանոցում է։

Հարձակվողը՝ 21-ամյա լեհ Միխալ Կ․-ն, արդեն կալանավորվել է երեք ամսով։ Ինչպես հայտարարել է Լոձի դատախազության ներկայացուցիչ Քշիշտոֆ Կոպանյան, նրան սպառնում է ցմահ ազատազրկում։

Ռադիկի վիճակը ծայրահեղ է, նրա կյանքը վտանգի տակ է, նշում են բժիշկները։

«Ռադիկի հասակը 165 սմ է, քաշը՝ մոտ 70 կգ։ Հարձակվողը մի գլուխ բարձր է եղել նրանից», — հավելել է նրա ընկերը, որը չի ցանկացել ասել անունը։

Թեև հարձակվողը հարբած է եղել, բայց իրադրությունը սթափ է գնահատել և իսկույն փախուստի դիմել։ Նրան ձերբակալել են միայն հաջորդ օրը։ Նա արդեն մասամբ ընդունել է մեղքը, իսկ արարքը բացատրել է նրանով, որ «Ռադիկը հանդուգն կերպով է նայել իրեն»։

«Լոձում հայերը քիչ են, և եթե ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան է պատահում, մենք իսկույն իմանում ենք այդ մասին», — ասում է Լոձի բնակիչ Աննան։ Ըստ նրա՝ Ռադիկը Լեհաստան է գնացել մոտ երեք տարի առաջ կնոջ հետ։ Նա բժշկական ապահովագրություն չունի։ Իրենց հայրենակցին դժբախտության մեջ մենակ չթողնելու համար տեղի հայերը բուժման համար փող են հավաքում։

Նշենք, որ լեհական լրատվամիջոցները դեպքի մասին շատ կոռեկտ են հաղորդել։ Թե՛ ԶԼՄ–ները, թե՛ լսարանը չեն պաշտպանում հարձակվողին։

Լրահոս
0