ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Հայտնի բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը նախօրեին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում։ Livejournal-ի իր էջում հրապարակած «Ինչպես էի ելույթ ունենում ՄԱԿ-ում և յուրացնում «արդուկը» (ԱՄՆ)» հոդվածում նա պատմել է ՄԱԿ այցելելու և ադրբեջանցիների պահվածքի մասին։
Հեղինակի խոսքով` վերջին ամիսների ընթացքում նրան հրավիրել են հանդես գալու ամենատարբեր միջոցառումների ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ-ում, իսկ այժմ ՄԱԿ-ում։ Միևնույն ժամանակ Լապշինը նշում է, որ իր անունը երբեք չի եղել խոսնակների ցանկում։
«Կարծում եմ, բացատրել պետք չէ, թե ինչ պատճառով։ Ադրբեջանցիներ», — գրել է նա։
Ճանապարհորդը պատմում է, որ Ադրբեջանի ներկայացուցիչները բացառիկ սկանդալիստների համբավ ունեն։
«Նրանք հայտնվում են պրոֆիլային հանձնաժողովների նիստերում և սկսում են բղավել «Խոջալու, Խոջալու, բոլորդ մարդասպան եք, պահանջում ենք վերադարձնել Արցախը» և այլն։ Ծանոթ դիվանագետը պատմում է, որ մի օր ադրբեջանցիները «Խոջալու» աղաղակելով ներխուժել են ՄԱԿ-ի պրոֆիլային հանձնաժողով, որտեղ քննարկվել է Սահելի, այսինքն Կենտրոնական Աֆրիկայի անապատացման խնդիրները։ Նրանք շփոթել են լսարանը, պետք է մտնեին կողքի լսարան, որտեղ հայերն ինչ-որ բան էին պատմում։ Վախեցած աֆրիկացիներն այժմ սիրում են պատմել, որ ինչ-որ վայրենիներ քիչ էր մնում հոշոտեին նրանց։ Ահա այսպիսի շփոթմունք է տեղի ունեցել։ Նման միջադեպերից խուսափելու համար էլ անունս երբեք չեն նշում։ Եվ ճիշտ են անում», — գրում է Լապշինը։
Բլոգերը ՄԱԿ-ում պատմել է, թե սոցցանցերն ինչ դեր ունեցել նրա` Բաքվի բանտից ազատվելու հարցում։ Նա ասել է, որ վերջին շրջանում դիկտատորական ռեժիմներն ուժեղացրել են հալածանքները մամուլի նկատմամբ։
«Անձամբ ես պատմում էի Աֆղան Մուխթարլիի և Բաքվի բանտում սպանված բլոգեր Մեհման Գալանդարովի մասին։ Միջոցառումը 1.5 ժամանոց էր։ Ինձ թույլ տվեցին խոսել 15 րոպե, և այնպիսի զգացողություն էր, որ ելույթս մի լավ աշխուժացրել էր մարդկանց։ Ձեռքս սրտիս դնելով` կարող եմ ասել, որ խոսնակներիցս մի քանիսը բավական ձանձրալի էին, և ժողովուրդն արդեն սկսել էր փորփրել հեռախոսները», — գրում է նա։
Միջոցառումը վարել է Bloomberg-ի և Business Insider-ի հայտնի լրագրող Լարա Սեդրակյանը։
«Նա այսօր վարող է նաև այստեղ։ Գեղեցիկ և հանդուգն աղջիկ է. ռեպորտաժներ է արել Սիրիայից, Լիբիայից, Իրաքից, Եմենից, Աֆղանստանից մարտական գործողությունների ժամանակ», — նշում է Լապշինը։
Հիշեցնենք, որ 2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:
Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի կողքին են։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը` ի պատասխան հարցին, թե շատ զինվորականներ ասում են, որ բանակի կողքին են և միանում են գլխավոր շտաբի հայտարարությանը։
Նշենք, որ Մակարյանն այն չորս պաշտոնյաներից մեկն է, որոնք չեն միացել ԳՇ–ի հայտարարությանը։ Անդրանիկ Մակարյանն այսօր այցելել էր Եռաբլուր` ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։
«Ես չեմ մեկնաբանելու ոչինչ, չեմ մեկնաբանելու ԳՇ–ի հայտարարությունը»,–ասաց Մակարյանը։
Ի պատասխան լրագրողի նկատառմանը, թե չի՞ կիսում ԳՇ–ի մոտեցումը, որ չի միացել հայտնի հայտարարությանը, Մակարյանը լրագրողին հարցրեց` նա ԶԼՄ–ների կողքի՞ն է, թե ոչ։ Ստանալով դրական պատասխան` Մակարյանն ինքն էլ հավելեց, թե հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են ու բանակի կողքին։
Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` Անդրանիկ Մակարյանը չի միացել այդ հայտարարությանը, քանի որ նրա գործողությունների մասով կա հարուցված քրգործ, որը առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությանը չմիացած 4 պաշտոնյաներն են Անդրանիկ Մակարյանը, ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ԶՈւ սպառազինության պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը և ԶՈւ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։



