Սիլվեստեր Ստալոնե

Սկանդալ Հոլիվուդում. Սիլվեսթեր Ստալոնեին սեռական ոտնձգության մեղադրանք են ներկայացրել

44
(Թարմացված է 13:21 14.06.2018)
Լոս Անջելեսի դատախազությունը հանդես է եկել դերասան Սիլվեսթեր Ստալոնեի դեմ քննություն սկսելու մասին հայտարարությամբ. նրան կասկածում են սեռական ոտնձգությունների մեջ։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Լոս Անջելեսի դատախազությունը քննարկում է ամերիկացի դերասան Սիլվեսթեր Ստալոնեի մասնակցությամբ սեռական ոտնձգությունների մասին գործը, հաղորդում է Hollywood Reporter-ը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Անցած տարվա դեկտեմբերին TMZ պարբերականը, հղում անելով իրավապահ մարմիններին, հայտնել է, որ մի կին հոլիվուդյան դերասան Սիլվեսթեր Ստալոնեին մեղադրել է 30 տարի առաջ տեղի ունեցած բռնաբարության մեջ և հայց է ներկայացրել Սանտա Մոնիկա քաղաքի դատարան։

Նշվել է, որ ոստիկանությունը հետաքննություն կանցկացնի և այնուհետև գործը կհանձնի դատախազություն` որոշելու համար, թե բավարար են արդյոք ապացույցները քրեական հետապնդում սկսելու համար։

Զոհի խոսքով` դեպքը տեղի է ունեցել 1990-ականների սկզբին։ Ստալոնեն հերքել է մեղադրանքները։

44