«Աշոտի շաուրմա» հայի ռեստորանը Ուրուգվայում

Ինչպես Աշոտը Ուրուգվայի մայրաքաղաքը գերեց համեղ շաուրմայով. պատմում է բլոգեր Լապշինը

810
Իսկ դուք Ուրուգվայում շաուրմա համտեսե՞լ եք։ Հայկական ռեստորանի հետ անսպասելի հանդիպումը հանկարծակիի է բերել հայտնի ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինին Մոնտևիդեոյում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Հայտնի բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինն այցելել է Ուրուգվայի մայրաքաղաքում հաստատված հայ ինժեների խորտկարանը։

Հայտնի ճանապարհորդն այցելել է Լատինական Ամերիկայի այս փոքրիկ պետությունը, որտեղ նախատեսում էր նյութ պատրասել հին երկաթուղային կայարանի մասին։ Սակայն հանգամանքների բերումով Լապշինը հայտնվել է հայկական խորտկարանում, որտեղ էլ նա անսպասելիորեն հանդիպել է Աշոտին։

Բլոգերի խոսքով` Աշոտը Ուրուգվայ է տեղափոխվել 17 տարի առաջ Հայաստանից։ Հայրենիքում նա ինժեներ էր։ Արագ սննդի և ուտեստների պատրաստման նկատմամբ ունեցած սերը դրդել են Աշոտին Մոնտևիդեոյում սեփական գործը բացել։ Այսօր հայի խորտկարանի պահանջարկին միայն նախանձել կարելի է։

«Խորտկարանը շատ մեծ պահանջարկ է վայելում, հազիվ նստելու տեղ գտանք, զրուցելու համար։ Եվ այդպես ողջ օրը` առավոտից մինչև երեկո։ Սա տեսնելով` հարցս արդեն անտեղին էր, թե ինչու չշարունակեց ինժեների կարիերան։ Սիրում է մարդը պատրաստել, ուզում էր սեփական գործը բացել, գրագետ բիզնես–պլան է կազմել և ահա արդյունքը», – գրում է Լապշինն իր բլոգում։

Աշոտը սրճարանը հայկական խորհրդանիշերով է զարդարել` ոչ միայն Հայաստանի, այլև Կիլիկիայի զինանշանով, Երևանի տեսարժան վայրերի լուսանկարներով և Հայաստանի հետ ասոցացվող մրգերով։

Интерьер ресторана быстрого питания Шаурма Ашота, Уругвай
© Photo : Alexander Lapshin
Ուրուգվայի «Աշոտի շաուրմա» հայկական ռեստորանը

«Ուրուգվայի բնակիչների մեծ մասի համար պատից կախված այս լուսանկարները շատ բան չեն նշանակում։ Զինանշանը ևս ոչինչ չի հուշում, և թե ինչ է Կիլիկիան հայերի համար շատերը չգիտեն։ Սակայն տեղի հայերի համար այս տեղը պաշտամունքային է, ում պետք է` գիտի։ Իսկ ում ոչ` կճաշի իր համար և եթե ցանկանա կրկին կայցելի», – կատակում է բլոգերը։

Լապշինը խորհուրդ է տվել համտեսել նաև այդ ռեստորանում պատրաստվող փախլավան, ինչպես նաև այնտեղ մատուցվող սուրճը ֆանտաստիկ անվանել։ Պարզվում է, որ բլոգերի` Ադրբեջանի հետ կապված հայտնի դատավարության շնորհիվ, խորտկարանի տերերը ճանաչում էին ճանապարհորդին։ Աշոտի հետ արված համատեղ լուսանկարը ներկայացվում է ստորև։

Хозяин кафе Ашот, журналист местного радио Диего и блоггер Александр Лапшин в ресторане быстрого питания Шаурма Ашота, Уругвай
© Photo : Alexander Lapshin
Լապշինը` Ուրուգվայում ապրող Աշոտի և տեղի ռադիոկայններից մեկի լրագրողի հետ

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։

810
թեգերը:
Ալեքսանդր Լապշին
Ըստ թեմայի
Լապշինը` երևանյան դեպքերի մասին. «Մարդիկ ուզում են մի բան փոխել, բայց սա մայդան չէ»
«Բաքուն ցնծում է». ինչո՞վ է զբաղվում Լապշինը Երևանում
Ալեքսանդր Լապշինը հայ զինվորի օգնությամբ փորձում է հունից հանել ադրբեջանցիներին
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

33
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

33
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ

Արևմուտքը նոր պատժամիջոցներով երկաթե վարագույր է իջեցնում

39
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Նոր պատժամիջոցները, որոնք Արևմուտքը հաստատել է Ռուսաստանի դեմ, հեշտ է հեգնել․ չափազանց շատ թվացյալ հակասություններ և անհետևողականություն կա Ալեքսեյ Նավալնիի պատճառով ընդունվող որոշումներում։

Շատ ավելի բարդ է հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում ԱՄՆ-ն և Եվրոպան և թե ինչ նպատակներ են նրանք հետապնդում։ Ներկայացնում ենք ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Իրինա Ալկսնիսի մտորումները։

ԵՄ Բրյուսել
© Sputnik / Алексей Витвицкий

Իսկ նրանց գոծողությունների օրինաչափությունն ու համաձայնեցվածությունը, չնայած տեղի ունեցածի բոլոր պարադոքսներին և տեղ-տեղ՝ անգամ աբսուրդային լինելուն, կասկած չեն թողնում, որ այդ ամենի հիմքում միանգամայն տրամաբանական նկատառումներ են։

Նախևառաջ պետք է նշել, որ արդեն բավականին վաղուց՝ 2010-ականների կեսերից, եվրոպացիներն ու ամերիկացիները այսչափ համերաշխություն և ոգևորութուն չէին ցուցաբերել Ռուսաստանի դեմ համատեղ գործողությունների հարցում։

Պատժամիջոցները Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում հայտարարվեցին ոչ միայն միևնույն օրը, այլև գրեթե միևնույն պահին, այսինքն դա, անկասկած, «ռեժիսորական ղեկավարությամբ» արված քայլ էր։

Եվ հետո, նախապատրաստվող միջոցառումների «հրանոթային պատրաստությունը» նույնպես կայացավ դրամատուրգիայի բոլոր կանոններով․ շաբաթներ շարունակ աճեցնում էին անորոշության մակարդակը և եզրափակիչում ինչ-որ ցնցող բան էին խոստանում։

Իսկ փաստացի ամեն ինչ հերթական անգամ ավարտվեց սովորական դարձած «մի ռուբլու թափ առնել, մի կոպեկի խփել»-ով։ «Պատժվեցին» հիմնականում Ռուսաստանի ուժային գերատեսչությունների ղեկավարները, որոնց համար Արևմուտքի երկրներ մուտք գործելու արգելքը և այնտեղի նրանց տեսական ակտիվների սառեցումը լրիվ միևնույնն է։

Նմանատիպ իրավիճակ է նաև գիտական կազմակերպություններում, որոնց մեղադրում են «կենսաբանական  և քիմիական զենքի արտադրության» համար։ Եվ արդեն իսկական անեկդոտ կարելի է համարել ԱՄՆ-ի որոշումը՝ դադարեցնել օգնություն հատկացնել Ռուսաստանին․ այնպիսի զգացողություն է, որ ամերիկյան գործընկերներն իրոք շարունակում են ապրել 1999թ․-ում։

Ընդ որում՝ Ալեքսեյ Նավալնին ինքը դեռ մի քանի ամիս առաջ ուղիղ տեքստով հայտարարել էր, որ անիմաստ են պատժամիջոցները «ինչ-որ գնդապետների կամ գեներալների դեմ, որոնք աշխարհում առանձնապես շատ չեն ճամփորդում և այնքան էլ շատ ունեցվածք կամ բանկային հաշիվներ չունեն Եվրոպայում»։

ԱՄՆ-ն որոշել է պատժել սաուդցիներին. Ռուսաստանն ու Իրանը կշահե՞ն դրանից

Նա այն ժամանակ Եվրոպական միությանը կոչ արեց «թիրախավորել ռուսաստանցի օլիգարխների փողերը»։

Պետք է խոստովանել, որ խոշոր գործարարներին հասցվածն իսկապես շատ ավելի զգայուն կլիներ թե՛ անձամբ նրանց, թե՛ ազգային տնտեսության համար։

Համատեղ ռազմավարական նախագծերի, ինչպիսին է, օրինակ, «Հյուսիսային հոսք 2»-ը,փակման մասին առավել ևս խոսելու կարիք չկա։

Սակայն Արևմուտքը, չնայած ռուսատյաց հռետորաբանության ամբողջ ուժգնությանը, կրկին գերադասեց «յոլա գնալ» արտաքնապես ազդեցիկ և հանդուգն առճակատման տեսք ունեցող, բայց, ըստ էության, միանգամայն անօգուտ քայլերով։

Ոչ պակաս տարօրինակ է ամերիկացիների և եվրոպացիների դիրքորոշումը ռուս ընդդիմադրի նկատմամբ, որին նրանք այդպիսի ջերմեռանդությամբ պաշտպանում են։

Մի կողմից՝ Արևմուտքը Նավալնուն շնորհել է Կրեմլի գլխավոր թշնամու և միաժամանակ գլխավոր զոհի կարգավիճակը՝ նրան զանազան պատիվներ մատուցելով։

ԵՄ-ն անգամ պատժամիջոցների նոր, գլոբալ ռեժիմ է ստեղծել՝ մարդու իրավունքների խախտման համար, և սահմանափակումների հայտարարումը դրա առաջին կիրառումն էր դարձել պատմության մեջ։

Իսկ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը զարմանահրաշ որոշում է կայացրել, պահանջելով ազատել բլոգերին՝ որպես ապահովման միջոց։

Մյուս կողմից, ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան բլոգերի անձի վերաբերյալ պատրանքներ  չունեն։ Նույն ՄԻԵԴ-ը քաղաքական ենթատեքստ չի տեսել «Իվ Ռոշեի» գործում, որի պատճառով Նավալնին հայտնվել է Վլադիմիրի մարզի գաղութում։

Իսկ Amnesty International-ին չօգնեց նրանց ողջ ականավոր բարոյական ճկունությունն ու քաղաքական կոնյունկտուրիզմը։ Կազմակերպությունը հրաժարվել է ընդդիմադիրին համարել «խղճի բանտարկյալ», և դա կարելի է հասկանալ. Ժամանակին նա իր ռասիզմի և այլատյացության մեջ չափազանց հեքիաթային մեկնաբանություններ է տվել։

Ի դեպ, ի սկզբանե Եվրամիությունը նույնիսկ մտածում էր պատժամիջոցների իր նոր ռեժիմը կոչել Ալեքսեյ Նավալնիի անունով։ Բայց ըստ ամենայնի՝ այնտեղ էլ ինչ-որ մեկը ժամանակին հասկացել է, որ դա պետք չէ անել՝ հաշվի առնելով «հերոսի» բեքգրաունդը, և այդ գաղափարից հրաժարվել են։

Արդյունքում Արևմուտքի, հատկապես Եվրոպայի պահվածքը նման է մի կողմից մյուսը նետվելուն՝ Մոսկվայի հետ հակամարտության համար ձեռքի տակ ընկած ու ոչ այնքան հարմար առիթների օգտագործմամբ ու, ընդհանուր առմամբ, արտաքուստ անհետևողական գործողությունների խառնուրդով։

Ինչպես է ՆԱՏՕ-ն վերակազմակերպվում Բայդենի օրոք

Ռուսաստանի հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հենց հիմա հերթական վերափոխման են ենթարկվում։

Անցած տասնամյակի կեսերին տեղի ունեցած բուռն իրադարձություններն Արևմուտքի համար փորձ էին վերջնականապես ճզմել Ռուսաստանը, ստիպել լիակատար տնտեսական և աշխարհաքաղաքական կապիտուլյացիայի դիմել։ Ընդ որում, նա ոչ մի կասկած չուներ, որ իր նախաձեռնության հաջողությամբ է պսակվելու։

Ավելին, այնտեղ համոզված էին, որ դրան կարելի է հասնել «քիչ արյունով»՝ ոչ այնքան ցավոտ միջոցներով, քանի որ, օրինակ, Մոսկվայի անջատումը SWIFT-ից խիստ տհաճ կլիներ արևմտյան բիզնեսի համար։

Իսկ Ռուսաստանը հերթական անգամ անակնկալ մատուցեց՝ դիմակայելով հավաքական ճնշմանը, և մի քանի տարի իրավիճակն անկայուն հավասարակշռության մեջ մնաց։

Անվանապես դիմակայությունը պահպանվում էր, բայց պատժամիջոցները վերածվեցին խեղաթյուրման և դատարկ ձևականության։ Իսկ բովանդակային առումով կողմերի, հատկապես Եվրոպայի հետ, համագործակցությունը սկսել է արագորեն վերականգնվել։

Բայց վերջին մի քանի տարիների, հատկապես՝ անցյալ տարվա իրադարձությունները ստիպեցին Արևմուտքին վերջապես սթափ նայել Ռուսաստանին և վերաիմաստավորել նրա մասին իր պատկերացումները։

Նա հասկացավ, որ գործ ունի ոչ թե պատահական շեղման հետ՝ մարող «չարի կայսրության» պատահական հաջողության տեսքով, այլ արագ ուժ հավաքող մեծ տերության հետ, որն ունի հսկայական ներուժ, լուրջ հավակնություններ և թաքնված բազմաթիվ հաղթաթղթեր (ընդհուպ մինչև արդյունավետ պատվաստանյութ արագ ստեղծելու ունակություն)։

Իսկ եթե ինչ-որ բանով Եվրոպային կարելի է հաստատ վախեցնել, ապա դա իրականում հզոր Ռուսաստանով։ Ըստ ամենայնի, այնտեղ իսկապես լավ վախեցան՝ ամենուր տեսնելով Մոսկվայի հարձակումների նշանները բազմաթիվ ՝ տնտեսական, քաղաքական, գաղափարախոսական, մեդիա ուղղություններով։

Բայց ահա սեփական ուժերի հանդեպ վստահությունը հարևաններին ակնհայտորեն պակասում է, ինչի արդյունքում հենց հիմա նրանք արագ իջեցնում են նոր երկաթե վարագույրը և խորացնում հարաբերությունների խզումը՝ որպես ինքնապաշտպանության միջոց։

Փաստացի, Արևմուտքը փորձում է վերստեղծել սառը պատերազմի կոնֆիգուրացիան, երբ հակամարտող կողմերի  միջև եղել են փոխշահավետ ռազմավարական համագործակցության որոշակի ալիքներ, բայց մնացած ամեն ինչ ամբողջությամբ փակվել է։

Ճիշտ է, այն ժամանակ արտասահմանից «կործանարար ազդեցությունը» թույլ չտալու հիմնական ջանքերը գործադրվում էին սահմանի այս կողմից։

Իսկ հիմա, ըստ ամենայնի, արևմտյան աշխարհը լրջորեն մտադրվել է վերարտադրել ԽՍՀՄ-ի այդ ձախողված փորձը։

Այս խնդիրը լուծելու համար Ալեքսեյ Նավալնիի օգտագործումը կարելի է համարել բավականին հաջող: Թեև Եվրոպայի և Նահանգների՝ խորհրդային «փոցխերով» անցնելու ձգտումը խորը տարակուսանք է առաջացնում։

39
թեգերը:
ԱՄՆ, Եվրոպա, պատժամիջոցներ, Արևմուտք, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ո՞ր պատվաստանյութով արժե պատվաստվել․ 5 գլխավոր միֆերը
Արևմուտքը պատրաստ է կռիվ տալ պատվաստանյութի համար
ՆԱՏՕ-ն ուզում է Ռուսաստանին զրկել 5G-ից. նոր սերնդի բջջային կապն ապագա ունի՞