Մարչելլո Ֆլորես

Ի՞նչ են խոսել հայերի մասին Մուսոլինին և Աթաթուրքը. իտալացի պատմաբանը փորձում է պարզել

579
(Թարմացված է 14:21 25.05.2018)
Երկու բռնապետները մտերիմ հարաբերություններ են ունեցել։ Ցեղասպանության պատմաբան Մարչելո Ֆլորեսը ցանկանում է հասկանալ, թե նրանք քննարկե՞լ են արդյոք հայկական հարցը։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Թուրքիայի ժողովուրդը լիովին գիտակցել է քրիստոնյաներին կոտորելու պատասխանատվությունը, իսկ հանցանքը սկսել են հերքել միայն մի քանի տարի հետո։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց իտալացի պատմաբան Մարչելո Ֆլորեսը, որը ստացել է Հայաստանի նախագահի 2017թ–ի մրցանակը` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար։

Ֆլորեսը, որը երկար տարիներ աշխատել է Սիենայի համալսարանում, տասնյակ աշխատություններ է հրատարակել Օսմանյան կայսրությունում հայերին և այլ քրիստոնյաներին բնաջնջելու մասին։ Նրա նպատակն էր իտալական հասարակությանը ծանոթացնել այն ամենի հետ, ինչի միջով անցել են այդ ժողովուրդները 19–րդ դարի վերջին և Առաջին աշխարհամարտի ժամանակ։

«Ես փորձել եմ պատմել Ցեղասպանության տարբեր փուլերի մասին։ Արդյունքում, շատ եմ զբաղվել նաև Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններով։ Ակնհայտ է, որ արդեն այդ ժամանակ պատահածի պատասխանատվությունը հասկացել են թե՛ Թուրքիայի իշխանությունները, թե՛ ժողովուրդը։ Եվ միայն դրանից հետո է սկսվել ժխտման փուլը, որը որդեգրել է նոր թուրքական հանրապետությունը` անջրպետվելով իրեն շատերի ընդունած ճշմարտությունից», – ասել է Ֆլորեսը։

Նա մանրամասն ուսումնասիրել է նաև «Նեմեսիս» գործողության էպիզոդը` կապված Իտալիայի հետ։ 20–ականների սկզբին հայ վրիժառուները հարձակումների շարք են կատարել` ոչնչացնելով երիտթուրքական և մուսավաթական ռեժիմի մի քանի առաջնորդներին, որոնք պատասխանատու էի հայերի և այլ քրիստոնյաների զանգվածային բնաջնջման համար։

Նրանցից մեկին` Սայիդ Հալիմ փաշային, 1921թ–ին Հռոմում սպանել է վրիժառու Արշավիր Շիրակյանը։ Ֆլորենսը նրա մասին առանձին գրքույկ է կազմել։

Սինյոր Ֆլորեսին մեծ օգնություն են ցուցաբերել նրա թուրք գործընկերները։ «Ես կարողացել եմ ծանոթանալ տվյալների հետ, որոնք հավաքել են Թաներ Աքչամը և այլ հայտնի պատմաբաններ։ Նրանք օգնել են ինձ ծանոթանալ այն փաստաթղթերի հետ, որոնք եղել են թուրքերենով։ Նրանց օգնությունը շատ կարևոր էր։ Չէ որ առանց թուրքական աղբյուրների չի կարելի լիովին երիտթուրքերի և Աթաթուրքի օրոք եղած իշխանությունների մասին պատկերացում կազմել», – հավելել է պատմաբանը։

Ֆլորեսն արդեն թոշակի է անցել, բայց արխիվները չի լքում։ Հետազոտության համար նա ընտրել է քիչ ուսումնասիրված թեմա` հայ փախստականների կյանքը Իտալիայում 1920–ական թթ.–ին։ Այստեղ արդեն նա իր գործընկերներին պատմելու բան կունենա։

«Երբ Մուսոլինին գլխավորել է իշխանությունը, նա շատ սերտ հարաբերություններ է հաստատել Քեմալ Աթաթուրքի հետ։ Ինձ հետաքրքիր կլինի ուսումնասիրել, թե նրանք երբևէ քննարկե՞լ են հայկական հարցը», – հավելեց պատմաբանը։

Պատմաբանի աշխատություններն առայժմ հայերեն թարգմանված չեն, բայց արդեն լավ հայտնի են հայ պատմաբաններին։

579
թեգերը:
Ցեղասպանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում արդեն ուսումնասիրում են Վատիկանի գաղտնի արխիվները
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերաբերում է ոչ միայն Հայաստանին
«Թուրքիա, լռի՛ր, դու պատասխանատու ես Հայոց ցեղասպանության համար». Նեթանյահուի որդի
Ինչո՞ւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն այլևս չի լինի նախկինը
Մահապատիժ

ԱՄՆ-ում 15 տարվա ընդմիջումից հետո մահապատիժը կվերականգնվի դաշնային մակարդակով

5
(Թարմացված է 12:35 09.07.2020)
Եկող շաբաթ ԱՄՆ-ի դաշնային իշխանությունը կվերականգնի մահապատիժը։ Թեև նահանգների մակարդակով բարձրագույն դատավճիռը մինչ այս էլ կիրառվում էր։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ավելի քան 15 տարվա ընթացքում ԱՄՆ-ում առաջին անգամ ի կատար կածվեն դաշնային մակարդակով դատապարտված հանցագործների մահապատիժները։ Տեղեկությունը հայտնում է Associated Press-ը`հղում անելով ուղղիչ հաստատություններում եղած իր աղբյուրներին։

Մահացու ներերակային ներարկումներ կանեն Ինդիանա նահանգի երեք բանտարկյալներին, որոնք երեխաների սպանության համար մահապատժի են դատապարտվել։ Ներարկվող նյութը շնչառության կանգ է առաջացնում։

Հանցագործների ընտանիքի ու նրանց զոհերի ընտանիքի անդամներին թույլ կտան ներկա լինել  գործընթացին, սակայն կորոնավիրուսի պատճառով բոլորը պետք է դիմակով լինեն։

The Washington Post–ի տվյալներով՝ վերջին անգամ ԱՄՆ դաշնային իշխանությունները մահապատժի դատավճիռ էին իրագործել 2003 թվականին:

Չինաստանում կորոնավիրուսով վարակված լինելու փաստը թաքցնողներին մահապատիժ է սպասում

Այդ ժամանակից ի վեր գործել է այսպես կոչված՝ ոչ պաշտոնական մորատորիում, քանի որ մահացու ներարկումների կիրառման կանոնների վերաբերյալ անհանմաձայնություններ են եղել: Չնայած դաշնային մակարդակով մահապատժի կիրառման ընդմիջմանը, ԱՄՆ-ում այդ պրակտիկան վերջին տարիներին կիրառվել է նահանգային իշխանությունների մակարդակով:

5
թեգերը:
մահապատիժ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Էրդողանը խոստացել է վերականգնել մահապատիժը Թուրքիայում
Թեհրանի նախկին քաղաքապետին մահապատժի են դատապարտել
Հայաստանը պատրաստվում է մահապատժի վերացմանն ուղղված արձանագրություն ստորագրել
Ինքանթիռ

Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչք կիրականացվի

24
(Թարմացված է 11:46 09.07.2020)
Հայտնի է, թե Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցողները որտեղից կարող են ձեռք բերել Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքի տոմսերը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին ժամը, 11։30-ին տեղի կունենա Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։

«Թռիչքը կիրականացվի Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից,  «Armenia» ընկերության միջոցով։ Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից`  12 900 ռուբլի արժեքով (հեռ.`8/863/266-56-038/863/266-54-58)»,–նշված է հյուպատոսության Facebook սոցցանցի էջում։

Ի դեպ, մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի), իսկ մյուսների համար տոմսը կներառի նաև 8 կգ ձեռքի ուղեբեռ և 23 կգ ուղեբեռ վերցնել։

Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։

Մոսկվա–Երևան չվերթի որոշ տոմսեր ազատ վաճառքի սկզբունքով հնարավոր կլինի գնել

Հիշեցնենք՝ վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան, այսպես կոչված, տարհանման հատուկ չվերթեր են իրականացվել, մասնավորապես՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Կրասնոդարից, Սոչիից, Վորոնեժից, Դոնի Ռոստովից։

24
թեգերը:
չվերթ, թռիչք, Ռուսաստան, Հայաստան
Արխիվային լուսանկար

Ինչպես չդառնալ «ֆիշինգի» զոհ. անձնական տվյալների արտահոսքի դեպքերն ավելացել են

0
(Թարմացված է 12:46 09.07.2020)
Անձնական տվյալների արտահոսքի դեպքերը կանխելու համար, ըստ մասնագետի, գոյություն ունեն պարզ կանոններ։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Էլեկտրոնային փոստերի, սոցցանցերի միջոցով անձնական տվյալների արտահոսքի պատճառը ոչ թե տեխնիկական անվտանգության հետևանքով է, այլ ավելի շատ կազմակերպչական միջոցառումների թերի լինելու պատճառով։ Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը։

Facebook-ում ակտիվացել են անձնական պրոֆիլը գողանալու փորձերը. ի՞նչ անել

Վերջին օրերին տեղեկատվական արտահոսքի մի քանի դեպքեր եղան` նախ կորոնավիրուսով վարկվածների տվյալները հրապարակվեցին, հետո արդեն ադրբեջանական կայքերը մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիների անձնագրային տվյալները հրապարակեցին։

«Այս դեպքերում գործ ունենք «ֆիշինգի» հետ, այսինքն` հաքերները կեղծ նամակների միջոցով հասանելիություն են ստանում մարդկանց էլեկտրոնային կապի միջոցներին։ Հաքերները կարթը գցում են և սպասում իրենց զոհին, դրա համար էլ այս պրոցեսը կոչվում է «ֆիշինգ» ձկնորսություն»,–ասաց Հայրապետյանը, հավելելով, որ վերջին շրջանում ավելացել են անձնական տվյալների արտահոսքի դեպքերը։

Նրա խոսքով` անվտանգության կանոնները պահպանելու պարզ միջոց կա` կասկածելի նամակներին պետք չէ պատասխանել` նկար ներբեռնել, էլփոստի գաղտնաբառը փոխել և այլն։ Մասնագետը խորհուրդ է տալիս նաև կարևոր ինֆորմացիա չպահել էլեկտրոնային փոստերում։

Իսկ եթե էլեկտրոնային նամակ եք ստանում բանկերից, ապա պետք է զանգել ու ճշտել` արդյո՞ք նամակն իսկապես բանկից են ուղարկել։

Հայրապետյանը հայտնեց, որ լինում են դեպքեր, որ գողանում են ինչ–որ մեկի ընկերների տվյալները, որպեսզի վերջում դուրս գան իրենց թիրախի վրա։ Նա կարծում է, որ իրազեկման խնդիր կա։

Ի դեպ, անձնական տվյալների արտահոսքը կարող է ինչպես տուգանքներ առաջացնել, այնպես էլ քրեաիրավական գնահատականի արժանանալ։

Անձնական տվյալների առնչությամբ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն տարվա առաջին կիսամյակում 15 դեպքով վարույթ է հարուցել։

Ադրբեջանցիները հանրայնացրել են կորոնավիրուսով վարակված հայաստանցիների անձնական տվյալները

0