Տիեզերագնացները հայկական դրոշը ծածանել են Միջազգային տիեզերակայանում

Տիեզերագնացները հայկական դրոշը ծածանեցին Միջազգային տիեզերակայանում

273
(Թարմացված է 14:03 24.05.2018)
Սանկտպետերբուրգցի բարերարի արտասովոր նախաձեռնությունն արժանացել է «Ռոսկոսմոսի» և կաթողիկոսի հավանությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Երևանի 2800-ամյակի և Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ Հայաստանի և Երևանի պետական դրոշները ծածանվել են Միջազգային տիեզերակայանում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

Դրոշներն ուղարկել են տիեզերք 2018 թվականի սկզբին պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ։

Նույն ժամանակահատվածում Հրաչյա Պողոսյանը դիմել է Հայ Առաքելական եկեղեցուն` իր նախաձեռնության համար օրհնություն ստանալու համար։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հավանություն է տվել արտասովոր գաղափարին և իր օրհնությունը տվել դրոշները տիեզերք ուղարկելու համար։

Մարտին Հրաչյա Պողոսյանը ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի ներկայությամբ դրոշները փոխանցել է Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց-փորձարկող Օլեգ Արտեմևին, որն էլ պետք է դրանք հասցներ Միջազգային տիեզերակայան։

Օլեգ Արտեմևը («Ռոսկոսմոս», Ռուսաստան) ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Էնդրյու Ֆոյսթելի և Ռիչարդ Արնոլդի հետ ընդգրկված է «Սոյուզ ՄՍ-08» տիեզերանավի անձնակազմում։ Նրանք մարտի 21-ին երկարատև արշավի են մեկնել Միջազգային տիեզերակայան-55/56։

Այժմ Հայաստանի դրոշները հերթական պտույտն են կատարում Երկիր մոլորակի շուրջ` սպասելով վերադարձին։

Տիեզերանավը Երկիր կվերադառնա սեպտեմբերին։ Իսկ հոկտեմբերին Էրեբունի-Երևանի 2800-ամյակի և Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Երևան կժամանի Ռուսաստանի պատվիրակությունը, որի կազմում կլինեն նաև տիեզերագնացները։ Հյուրերը դրոշները կփոխանցեն ՀՀ-ի և Երևանի ղեկավարներին։

273
թեգերը:
Հայաստան
Նիկոլ Փաշինյան, Անգելա Մերկել. արխիվային լուսանկար

Լուրջ մարտահրավերների ու անորոշությունների շրջան. Մերկելը շնորհավորել է Փաշինյանին

22
(Թարմացված է 20:02 04.08.2021)
Մերկելը պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու առիթով: Հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Մերկելի խոսքով ՝ Փաշինյանը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնում է «լուրջ մարտահրավերների և անորոշությունների» շրջանում։

«COVID-19-ի համավարակը մեզանից աննախադեպ միջոցներ է պահանջում։ Գերմանիան ՝ որպես հուսալի գործընկեր, պատրաստ է այսուհետև ևս ուղեկցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին», - նշել է Գերմանիայի կանցլերը։

Անգելա Մերկելը հավելել է, որ Գերմանիան շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը:

Նշենք, որ հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» ամենաշատ ձայները ստացավ։ Իսկ ԱԺ 8–րդ գումարման առաջին նիստի ժամանակ ՔՊ խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջարկեց Փաշինյանի թեկնածությունը։ Նույն օրը Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։ 

22
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Վարչապետ, շնորհավորանք, Անգելա Մերկել, Գերմանիա
Ըստ թեմայի
Ամենակարևոր արյունատար անոթներն անցնում են ՏԿԵ–ով. Փաշինյանը ներկայացրել է Սանոսյանին
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Եղել են իրավիճակներ, երբ չենք կարողացել քաղաքական կամք դրսևորել. Փաշինյանը` ֆիննախում

Չեխիայում գնացքներ են բախվել, զոհեր կան. համացանցում կադրեր են հայտնվել դեպքի վայրից

27
Ուղևորատար գնացքների բախման հետևանքով մարդիկ են մահացել։ Ըստ նախնական տվյալների` վթարը տեղի է ունեցել մեքենավարներից մեկի պատճառով։

Չեխիայի արեւմուտքում գտնվող Միլավիցե բնակավայրի մոտ երկու մարդատար գնացքներ են բախվել։ Մահացել են գնացքների մեքենավարներն ու ուղևորներից մեկը։ Տուժել է 52 մարդ, որոնցից 7-ը ծանր վնասվածքներ են ստացել։

Սատկած կենդանիներ, մոխրացած տներ ու անտառներ. հրդեհի ճիրաններում հայտնված Թուրքիան

Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել մեքենավարներից մեկի պատճառով։

Խորտակված մեքենաներ, ջրասույզ եղած տներ և փողոցներ. Չինաստանի ջրհեղեղը` լուսանկարներով

Ըստ չեխական ԶԼՄ-ների՝ Դոմաժլիցեի հիվանդանոցը չեղյալ է հայտարարել բոլոր պլանային գործողությունները, որպեսզի տեղ ազատի տուժածների համար:

Ջրհեղեղներ Իրանում. զոհեր կան

27
«Նորք» ԲԿ. արխիվային լուսանկար

17 քաղաքացի ծանր վիճակում են. առողջապահության նախկին նախարարը պատվաստվելու կոչ է անում

0
(Թարմացված է 20:12 04.08.2021)
Արմեն Մուրադյանը խնդրում է պատվաստվելու գործընթացը քննարկման առարկա չդարձնել ու վստահել մասնագիտական կարծիքներին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը կոչ է անում քաղաքացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Facebook-ի իր էջում նա ներկայացրել է, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսի վիճակագրությունը։

««Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի վերակենդանացման բաժանմունքում կա 17 քաղաքացի` ծանր վիճակում։ Նշեմ, որ դեռ 7 օր առաջ այդ բաժանմունքում մարդկանց թիվը 0 էր»,- գրել է Մուրադյանը։

Նա պատվաստվելու կոչ է արել և խնդրել պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին:

Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, օգոստոսի 1-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է 171890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120285, երկրորդ դեղաչափ` 51605։

Հիշեցնենք` «AstraZeneka»-ով, «Սպուտնիկ-V»-ով և «ԿորոնաՎակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

Կարևոր է, բայց․․․ ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները պարտադիր պատվաստման մասին

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին (շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը)։

Պատվաստման համար նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից և գրանցվել։
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

0
թեգերը:
կորոնավիրուս, պատվաստումներ, Հայաստան, Արմեն Մուրադյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Դուք գնացեք, թող իրենց հերթ չհասնի». համաճարակաբանը՝ Covid-ի դեմ պատվաստումների մասին
Քանի՞ մարդ է Հայաստանում պատվաստվել Covid-19-ի դեմ. նախարարությունը տվյալներ է հայտնում
ՀՀ-ն կընդլայնի երկրների ցանկը, որոնց համար «Ճամփորդիր առանց COVID -19»-ը կդառնա պարտադիր