Երուսաղեմի հայկական թաղամասը

Առաջին տպագրատունը և ֆոտոարվեստանոցը. ամերիկյան կայքը` Երուսաղեմի հայկական թաղամասի մասին

108
Ամերիկյան օնլայն ամսագիրը պատմել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի, ինչպես նաև երեք կրոնների մայրաքաղաքի կյանքի տարբեր ոլորտներում հայերի ավանդի մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Երուսաղեմում հայկական առկայությունը շատ ուժեղ է, գրում է ամերիկյան Atlas Obscura ամսագիրը։

«Հայ ժողովրդի ներկայացուցիչները հաստատվել են Երուսաղեմում առնվազն IV դարից, երբ Հայաստանը պաշտոնապես դարձել է քրիստոնեական երկիր։ Երուսաղեմի հայկական թաղամասն աշխարհի հնագույններից է։ Հազարավոր փախստականներ այստեղ հաստատվել են ХХ դարի սկզբին Հայոց ցեղասպանության ժամանակ», – ասվում է հրապարակման մեջ։

Հոդվածում նշվում է, որ նախկին Օսմանյան կայսրությունից Երուսաղեմ տեղափոխված հայերն իրենց հետ բերել են կերամիկական արվեստի հատուկ տեսակ, որը հիմա ասոցացվում է Երուսաղեմի և հայերի հետ։ Այդ կերամիկական իրերը կարելի է տեսնել Հին քաղաքում, ինչպես նաև շատ խանութներում։

Ինչպես ընդգծվում է պարբերականում, ժամանակի ընթացքում հայ ժողովրդի ներկայացուցիչները մեծ ավանդ են ունեցել քաղաքային կյանքի տարբեր ոլորտներում։

«Նրանք 1833թ–ին հիմնել են առաջին տպագրությունը, առաջին լուսանկարչական արվեստանոցը` 1855թ–ին, իսկ նրանց Սրբազան թարգմանիչների դպրոցը դարձել է Երուսաղեմում համատեղ ուսուցման դպրոցը։ Այսօր այդ ոչ մեծ թաղամասում գտնվում է Երուսաղեմում հայ պատրիարքի նստավայրը, հայկական թանգարանը, գրադարանը և, իհարկե, Սուրբ Հակոբի հիասքանչ տաճարը (Երուսաղեմում հայկական եկեղեցու տաճար, խմբ.), որտեղ Քանյե Ուեսթը և Քիմ Քարդաշյանը կնքել են իրենց դստերը Հայաստան այցելելու ճանապարհին», – նշվում է հոդվածում։

Հեղինակը նաև ուշադրություն է դարձնում նրան, որ որոշ տեղեկությունների համաձայն, տաճարում պահվում են Սուրբ Հակոբի մասունքները։

108
Ըստ թեմայի
Երուսաղեմի Հայ Պատրիարքն իր բողոքն է հայտնել Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչներին
Թող հրաշքը բոլորը տեսնեն. Երուսաղեմի հայ քահանան նոր նախաձեռնությամբ է հանդես եկել
Ոչ թե տեր, այլ հյո՞ւր. ո՞ւմ է խանգարում Երուսաղեմի Հայ առաքելական եկեղեցին