00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի դեմ ռազմական արկածախնդրությունն Իսրայելի համար աղետ կդառնա. Իսկանդարյան

© REUTERS / Amir CohenИстребитель израильских ВВС F-15
Истребитель израильских ВВС F-15 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչ-որ պահի Իսրայելը կարող է համարձակվել հարձակվել Իրանի տարածքի ենթադրյալ միջուկային օբյեկտների վրա, սակայն դա աղետ կլինի հենց Իսրայելի համար։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Ամերիկյան վարչակազմի գործողություններն Իրանի նկատմամբ թերահավատություն է ծնում Վաշինգտոնի նկատմամբ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը։

Նրա խոսքով` Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ–ի դուրս գալը Դոնալդ Թրամփի չափազանց անհաջող որոշումն էր։ Սկսած 2015 թվականից` համաձայնագրի կնքման պահից, Իրանը կատարում էր իր վրա վերցրած բոլոր պարտականությունները. նվազեցրել էր ուրանի հարստացման մակարդակը 5%–ից մինչև 3,5%։

Ночное небо над Дамаском (14 апреля 2018). Сирия - Sputnik Արմենիա
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում իրանական դիրքերին

«Այս երեք տարվա ընթացքում ՄԱԳԱՏԷ–ի տեսուչները բազմիցս արձանագրել են, որ Թեհրանը լիովին պահպանում է ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ամերիկյան հետախուզության ներկայացուցիչներն էլ էին նույնն ասում։ Իրականում Վաշինգտոնի գործողությունները կապված են ոչ թե Թեհրանի միջուկային հավակնությունների հետ, այլ ԱՄՆ–ի ու նրա դաշնակից Իսրայելի` Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերը, երկրի տնտեսական վիճակը թուլացնելու ու ներքաղաքական կյանքը ապակայունացնելու հետ», – կարծում է Իսկանդարյանը։

ԱՄՆ–ն նաև փորձում է խոչընդոտել Իրանի բալիստիկ հրթիռների արտադրությանը։ Դա բավականին անհեթեթ է, եթե հաշվի առնենք, որ Իրանին բալիստիկ հրթիռ ունենալ արգելող ոչ մի պայմանագիր չկա։

Փորձագետն ահազանգում է` Իրանի նկատմամբ Վաշինգտոնի հռետորաբանության խստացումը, Սիրիայում երեկ գիշերը տեղի ունեցած Իրանի ու Իսրայելի հարվածները կարող են պայթեցնել տարածաշրջանը։ Մերձավոր Արևելքը մրրկայնության նոր գոտում է հայտնվում։

Իսկանդարյանը չի բացառում նաև, որ ինչ-որ պահի Իսրայելը կարող է համարձակվել հարձակվել Իրանի տարածքի ենթադրյալ միջուկային օբյեկտների վրա։ Հրեական պետությունը նման գործողություններ անցկացրել է Իրաքի ու Սիրիայի տարածքում։ Ու Իսրայելի վարչապետի այցը Մոսկվա, հնարավոր է, նպատակաուղղված է թույլատրելիի սահմանները հասկանալուն, եթե Իրանի վրա հարձակվելու որոշում կայացվի։

Нападение на Парламент Ирана - Sputnik Արմենիա
Միջուկային գործարքի թեմայով կհանդիպեն Իրանի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները

«Սակայն պետք է հաշվի առնել, որ Իսրայելի ցանկացած ռազմական արկածախնդրություն հենց իր համար աղետ կդառնա։ Նույնիսկ հաշվի առնելով իսրայելական ՀՕՊ–ն ու ՀՀՊ–ն, Իրանը` ի պատասխան իր միջուկային օբյեկտների հարձակման, իր հրթիռներով կծածկի հրեական փոքր պետության տարածքը», – ասաց Իսկանդարյանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի8–ին հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից։ Ամերիկյան կողմը կարծում է, որ համաձայնագիրը Թեհրանին միջուկային զենք արտադրելու հարցում գործողությունների ազատություն է տվել։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր հերթին հայտնել է, որ դուրս չի գալիս համաձայնագրից, քանի որ Թեհրանի ու բանակցություններին մասնակցած հինգ երկրների միջև պայմանավորվածությունը շարունակում է ուժի մեջ մնալ։

Իրանի ու «վեցնյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա ու Գերմանիա) միջև համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի հուլիսին Վիեննայում։

Դրա կատարումը հանում էր Թեհրանի վրայից ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի ու Եվրամիության սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները, որոնք կիրառվում էին միջուկային մշակումների պատճառով։

Լրահոս
0