00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:48
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկյան լրագրողները քիմիական զենք էին փնտրում, բայց չգտան

© Sputnik / Mikhail Alaeddin / Անցնել մեդիապահոցОсвобожденное от террористов поселение Шифония в Восточной Гуте
Освобожденное от террористов поселение Шифония в Восточной Гуте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկացի հեռուստալրագրողները Սիրիայի Դումա քաղաք էին մեկնել` քիմիական հարձակման հետքեր փնտրելու, սակայն գտան միայն առողջ ու ահաբեկիչներից ազատվելու համար երախտապարտ բնակիչների։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Ամերիկյան One America News Network հեռուստաալիքի լրագրողները եղել են սիրիական Դումա քաղաքում ու քիմիական զենքի կիրառման հետքեր չեն գտել։

Փիրսոն Շարփը` OANN–ի լրագրողներից մեկը, ուղիղ եթերում տեղեկացրել է, որ նա ու իր գործընկերը սիրիական իշխանությունների ուղեկցությամբ քիմիական հարձակման ենթադրյալ վայր են մեկնել։ Նրանք զրուցել են տեղացիների հետ, սակայն նրանցից ոչ ոք չի հաստատել հարձակման փաստը։

45-ый президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Սիրիական հարվածներն ու Թրամփի խաղաքարտը. ինչպես Թուրքիան ընդգրկվեց ամերիկյան թրիլերում

«Ես խոսել եմ մոտ տասը մարդու հետ, որոնք ապրում են ենթադրյալ քիմիական հարձակման շրջանում։ Նրանցից ոչ ոք չէր տեսել կամ լսել քիմիական հարձակման մասին։ Նրանք ասացին, որ այդ օրն այդ շրջանում ոչ մի արտասովոր բան չի նկատվել», – ՌԻԱ Նովոստին մեջբերում է Շարփի խոսքերը։

Բացի այդ, Շարփը հայտնել է, որ նրանք հարցում են անցկացրել մոտ հիսուն մարդու, որոնք կրկին չգիտեին քիմիական զենքի մասին։

«Երբ հարցրի նրանց` ինչ հարձակում էր դա, նրանք ասացին, որ դա գրոհայինների համար էր արված։ Երբ հարցրեցի` ինչու՞, նրանք ասացին, որ գրոհայինները հուսահատ էին, ու նրանց մի հնարք էր պետք սիրիական բանակից թաքնվելու համար», – ասաց Շարփը։

Թղթակիցները եղել են նաև հիվանդանոցում, որտեղ նույնպես քիմիական հարձակման վկայություն չեն գտել։

Շարփը պատել է տեղացիների հետ իր զրույցները. նա հետաքրքրվում էր` ինչ են մտածում մարդիկ քաղաքը հսկող «չափավոր ընդդիմության» մասին։ Մարդիկ ասում էին, որ ոչ մի «չափավոր ընդդիմություն» չկար ու չկա, կային գրոհայիններ, ահաբեկիչներ, որոնք իրենց «ուտելիք ու դեղ չէին տալիս, ամենն իրենց էին վերցնում, իսկ եթե մեկը բողոքում էր, սպանում էին նրան կամ նրա ընտանիքին»։

Военная операция США, Великобритании и Франции в Сирии - Sputnik Արմենիա
Սիրիան հրթիռակոծելու հետևանքը. վնասների մասին տեղեկություն է հրապարակվել

Շարփը հավելել է, որ տեղացիները շնորհակալ են կառավարական զորքերին` քաղաքն ազատելու համար։ Լրագրողն ընդգծել է, որ Դումայում անձամբ է ընտրել ում հետ շփվի ու հարցում անցկացնի։ «Դա քարոզչություն չէ, դրանք պարզապես իրողություններ են, որոնք մենք տեղում ենք տեսել», – ասել է թղթակիցը։

Դումայում ապրիլի 7–ին քիմիական զենք է կիրառվելու մասին մի շարք հասարակական կազմակերպություններ են հայտնել, այդ թվում` «Սպիտակ սաղավարտները», որոնք պատասխանատվությունը գցել են Սիրիայի իշխանությունների վրա։ Այդ մեղադրանքները ԱՄՆ–ի,Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի համար հիմք հանդիսացան, որպեսզի նրանք հարվածեն սիրիական այն օբյեկտներին, որտեղ, ինչպես պնդում էին, քիմիական զենք էր արտադրվում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդպիսի հարձակման հետքեր չի հայտնաբերվել ու ներկայացված տեսանյութերը խաղարկային է անվանել։

Լրահոս
0