Ժակ Քեշիշյան

Le Parisien. Ֆրանսիան հրաժեշտ է տալիս բռնցքամարտի աստղ Ժակ Քեշիշյանին

125
(Թարմացված է 20:42 16.04.2018)
Եվրոպայի չեմպիոնը` բոլոր քաղաքային տղաների հերոսը, ապրել է իսկական հայի նման` իր ընտանիքի հետ։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքը հրաժեշտ է տալիս բռնցքամարտի իր հերոսին` Ժակ Քեշիշյանին, հաղորդում է Le Parisien պարբերականը։

1970–ական թվականներին Ժակ Քեշիշյանը միջին թեթև քաշային կարգում եղել է Եվրոպայի չեմպիոն։

Նա մահացել է 79 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո։ Մարզիկին հրաժեշտ են տվել քաղաքի հայկական` Կոմիտասի եկեղեցում։

Քեշիշյանն այդ ժամանակ եղել է բոլոր քաղաքային տղաների հերոսը, հիշում է ներկա քաղաքապետ Միշել Գերշինովիցը։

Ժակը ծնվել է Մարսելում, բայց ինը տարեկանում նրա ընտանիքը հայրենադարձվել է Հայաստան։ Այստեղ էլ նա սկսել է զբաղվել բռնցքամարտով և նույնիսկ դուրս եկել ԽՍՀՄ առաջնության եզրափակիչ։ 29 տարեկանում նա ընտանիքի հետ վերադարձել է Ֆրանսիա։ Մարզիկի համար այդ պատկառելի տարիքում նա կարողացել է զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով։ Մարզվել է իտալացի մարզիչ Ֆիլիպա Ֆիլիպիի ղեկավարությամբ։

Եվրոպայի առաջնությունում նրան օգնել է իտալական արմատներով մեկ այլ ֆրանսիացի` Ժոզեֆ Ֆրանչեսկին` խորհրդարանի պատգամավորը։ Նա Քեշիշյանի համար ընտրական խաղ է կազմակերպել, որում Քեշիշյանը հաղթանակ է տարել։ Իսկ մի քանի տարի հետո Ժակն իր քաշային կարգում համաշխարհային վարկանիշում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

Քաղաքի հնաբնակները հիշում են, թե ինչպես են նրանք ավտոբուս վարձել և մեկնել տեղի սրճարան, որտեղ տեղ են զբաղեցրել հեռուստացույցի մոտ, որպեսզի դիտեն իրենց սիրելիի մարտը։

Քեշիշյանն իրեն չի պահել աստղի նման և մոր հետ ապրել է երկուսենյականոց սոցիալական բնակարանում։

Նա շատ հանգիստ կյանքով է ապրել, երբեք չի պարծեցել։ Հակառակը` ամաչկոտ է եղել։ Նայելով նրան` կյանքում չէիր մտածի, որ բռնցքամարտիկի է, հիշում են քաղաքի բնակիչները։

Մարզիկին հրաժեշտ են տվել թե՛ հնաբանկները, թե՛ երիտասարդ բնակիչները։

125
Ըստ թեմայի
«Խենթ» հայ բռնցքամարտիկը ջախջախեց ամերիկացիների կուռքին և չեմպիոն դարձավ
Թուրքիայի լավագույն բռնցքամարտիկը. «Երկաթե բռունցքի» երակներում հայի արյուն է հոսում
Բռնցքամարտիկը փորձել է խաղադրույք կատարել իր հաղթանակի վրա