Վիտորիո Տավիանի

Մահացել է Վիտորիո Տավիանին` «Արտույտների ագարակը» ֆիլմի ռեժիսորներից մեկը

64
Վիտորիո Տավիանիի ֆիլմերը համաշխարհային կինեմատոգրաֆի ոսկե գանձարան են մտել։

ԵՐԵՎԱՆ, 15 Ապրիլ — Sputnik. Հռոմում, կյանքի 89–րդ տարում մահացել է իտալացի ականավոր ռեժիսոր Վիտորիո Տավիանին։ Այս մասին իտալական մամուլին տեղեկացրել են ռեժիսորի բարեկամները։

Տավիանիի ընտանիքի անդամների ցանկությամբ` ռեժիսորի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությանը կմասնակցեն միայն ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները:

Վիտորիո Տավիանին  իր բոլոր ֆիլմերը նկարահանել է Վիտորիո Տավիանին նկարահանել է իր կրտսեր եղբայր Պաոլո Տավիանիի հետ: Կինեմատոգրաֆիայի ոլորտում նրանք սկսել են աշխատել 1952 թվականից՝ մասնակցելով «Մրցակցություն» ֆիլմի նկարահանումներին:

2007 թվականին Վիտորիո և Պաոլո Տավիանիները նկարահանել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» ֆիլմը: ՀՀ նախագահի հրամանագրով 2007 թ.–ին նրանց շնորհվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ:

64
Ըստ թեմայի
Մահացել է «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի ռեժիսոր Միլոշ Ֆորմանը