00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիշատակի Լապտերներ. Ազնավուրը Ժնևում մասնակցեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացմանը

© Photo : Demir SönmezТоржественное открытие мемориала "Фонари памяти", посвященной памяти жертвам Геноцида Армян в Османской империи (13 апреля 2018). Женева, Швейцария
Торжественное открытие мемориала Фонари памяти, посвященной памяти жертвам Геноцида Армян в Османской империи (13 апреля 2018). Женева, Швейцария - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժնևում բացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողի հեղինակն է ֆրանսահայ անվանի արվեստագետ Մելիք Օհանյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 Ապրիլ — Sputnik. Ժնևի Թրամբլե (Parc Trembley) զբոսայգի այցելողներն այսուհետ կտեսնեն Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր։ Ապրիլի 13-ին այստեղ ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մասնակցությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշատակի Լապտերներ» հուշահամալիրը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Города мира. Амстердам - Sputnik Արմենիա
Այս մարդիկ գերեզմաններ չունեն. խաչքար Ամստերդամում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Բրոնզաձույլ տասը մետր բարձրության լամպերից բաղկացած հուշակոթողը, որը ֆրանսահայ անվանի արվեստագետ Մելիք Օհանյանի ստեղծագործությունն է, շվեյցարահայ համայնքի նվերն է Ժնև քաղաքին՝ ի նշան ժնևցիների և հայերի համատեղ պատմական հիշողության:

Ժնևի քաղաքապետարանի կողմից կազմակերպված բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին և ելույթով հանդես եկան Ժնևի քաղաքապետ Ռեմի Պագանին,  Ժնևի 2014-15 թթ. քաղաքապետ, ներկայիս՝ մշակութային հարցերով փոխքաղաքապետ Սամի Կանաանը, Ժնևի Հանրապետության և կանտոնի պետական խորհրդի անդամ Անտոնիո Օջերսը: Վերջիններս  ընդգծեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի կարևոր նշանակությունը հավաքական բռնությունների դեմ մղվող պայքարում՝ հարգանք տուրքի մատուցելով խոցված ժողովուրդների իրավունքներին և չսպիացած հիշողություններին։

Շուրջ ութ տարի կառուցման թույլտվության սպասող «Հիշատակի լապտերները», ժամանակավորապես հանգրվանելով Սուրբ Ղազարում՝ Վենետիկի ժամանակակից արվեստի փառատոնի շրջանակում, արժանացել էր Ոսկե Առյուծ պատվավոր մրցանակին:

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանն իր խոսքում ընդգծեց, որ հայերի և ժնևցիների համատեղ պատմական հիշողությունն ու  Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Հիշատակի լապտերների տեղադրումը Ժնևի՝ մարդու իրավունքների միջազգային մայրաքաղաքի հանձնառություն է՝ հանուն հիշողության իրավունքի, հանուն մարդկության դեմ գործած ոճիրների ու ժխտողականության դեմ շարունակական պայքարի:

ՀՀ ներկայացուցիչը հույս հայտնեց նաև, որ քսաներորդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Լապտերները հիշատակի վայր կդառնան բոլոր զանգվածային բռնությունների անշիրիմ զոհերի ժառանգների համար:

© Photo : Demir SönmezԺնևուն Հայոց ցեղասպանության հուշակոթողի բացում
Ժնևուն Հայոց ցեղասպանության հուշակոթողի բացում - Sputnik Արմենիա
1/2
Ժնևուն Հայոց ցեղասպանության հուշակոթողի բացում
© Photo : Demir SönmezԺնևուն Հայոց ցեղասպանության հուշակոթողի բացում
Ժնևուն Հայոց ցեղասպանության հուշակոթողի բացում - Sputnik Արմենիա
2/2
Ժնևուն Հայոց ցեղասպանության հուշակոթողի բացում
1/2
Ժնևուն Հայոց ցեղասպանության հուշակոթողի բացում
2/2
Ժնևուն Հայոց ցեղասպանության հուշակոթողի բացում

Նա վերստին խորը երախտագիտություն հայտնեց շվեյցարացի ժողովրդին, ժնևցիներին՝ հայ ժողովրդին՝ իր պատմության ամենադժնի ժամանակահատվածում ցուցաբերած բացառիկ համերաշխության, գործված բարբարոսությունների դեմ համաժողովրդական բողոքի, ինչպես նաև Ժնևի քաղաքային և Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Նա նաև իր ջերմ շնորհակալությունը հայտնեց Ժնևի՝ 2008 թվականից ի վեր միմյանց հաջորդած քաղաքապետներին, Ժնևի ժամանակակից արվեստի հիմնադրամին, ինչպես նաև հայ համայնքի համակարգող հանձնախմբին՝ հուշակոթողի տեղադրման նպատակով գործադրած շուրջ տասնամյա հետևողական ջանքերի համար:

Государственный секретарь при министре Европы и иностранных дел Франции Жан-Батист Лемуан в Музее-институте Геноцида армян - Sputnik Արմենիա
«Հիշում եմ». Ֆրանսիայի նախարարը գրառում թողեց Ցեղասպանության թանգարանի հյուրերի մատյանում

Հուշակոթողի տեղադրմանը զուգահեռ Ժնևի քաղաքապետարանի և ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ քաղաքի կենտրոնում Լեմանի լճեզրի երկայնքով տեղադրվել են հուշարձանի տեղադրումն ու բացումն ազդարարող վահանակներ, ինչպես նաև Թրամբլեյ զբոսայգում բացվել է հայկական հարցի և Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ շվեյցարական մամուլում 1895-1920 թթ. լույս տեսած հոդվածների ընտրանու ցուցահանդես:

Հուշակոթողի բացումը լայնորեն լուսաբանվել է շվեյցարական հանրային հեռուստատեսությամբ և ֆրանկոֆոն այլ հեռուստաալիքներով ու տպագիր մամուլում:

Հիշեցնենք, որ 2004թ. շվեյցարահայ համայնքը դիմել է Ժնևի քաղաքային խորհրդին՝ Հայոց ցեղասպանության իննսունամյա տարելիցի կապակցությամբ Ժնևում հուշակոթող տեղադրելու խնդրանքով: Վերջինս 2008 թվականին միաձայնությամբ որոշում է կայացնում՝ հօգուտ հուշակոթողի կառուցման: Հայտարարված մրցույթի արդյունքում ութ հոգուց բաղկացած ժյուրին միաձայն մրցույթի հաղթող է ճանաչում ֆրանսիահայ արվեստագետ Մելիք Օհանյանի ներկայացրած նախագիծը:

Լրահոս
0