ՄԱԿ

ԱՄՆ-ն և դաշնակիցները ՄԱԿ-ի ԱԽ են ներկայացրել Սիրիայի հարցով բանաձևի նախագիծ

99
(Թարմացված է 10:32 15.04.2018)
Նախագիծը մշակվել է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Սիրիայի հարցով նոր բանաձևի նախագիծ են ներկայացրել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան: Այս մասին հաղորդում է France Presse-ը:

Նոր բանաձևի նարխագիծը կոչ է անում «ապահովել մարդասիրական օգնության անխափան մատակարարումը, կրակի դադարեցումը, ինչպես նաև պահանջում է Դամասկոսի մասնակցությունը խաղաղ բանակցություններին՝ Միացյալ ազգերի կազմակերպության ղեկավարության ներքո»:

Բանաձևի նախագիծը նաև առաջարկում է Սիրիայում քիմիական հարձակումների վերաբերյալ հաղորդագրությունների անկախ հետաքննություն անցկացնել:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ռուսաստանի ներկայացրած բանաձևը, որով կոչ էր արվում վերջ դնել Սիրիայի նկատմամբ դրսևորվող ագրեսիային:

Քվեարկությունն անցկացվել է ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ, որը հրավիրվել էր Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ քննարկելու Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հասցրած ավիահարվածները:

Հիշեցնենք անև, որ ապրիլի 13-ին լույս 14-ին Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։

ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։

 

99
Ըստ թեմայի
Սիրիայի հրթիռային շոուն. բոլորը շահեցին, բացի Թուրքիայից
ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը մերժեց Սիրիայի վերաբերյալ ռուսական բանաձևը
Սիրիայի ուղղությամբ ավելի քան 100 հրթիռ են արձակել. լուսանկարներ