Միլոշ Ֆորման

Մահացել է «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի ռեժիսոր Միլոշ Ֆորմանը

63
(Թարմացված է 12:00 14.04.2018)
Հանրահայտ ռեժիսորը մահացել է 86 տարեկանում։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Հայտնի ռեժիսոր Միլոշ Ֆորմանը (իսկական անունը` Յան Թոմաշ Ֆորման) մահացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտնում է չեխական STC հեռուստաընկերությունը։

86 տարեկանում վախճանված ռեժիսորը հայտնի է իր «Թռիչք կկվի բնի վրայով», «Ամադեուս», «Վալմոն» և այլ ֆիլմերով։

Միլոշ Ֆորմանն ԱՄՆ էր տեղափոխվել 1968 թվականին Չեխոսլովակիայից։ Նա իր ֆիլմերի համար արժանացել է երկու «Օսկարի», երեք «Ոսկե գլոբուսի» և BAFTA մրցանակի։

Ֆորմանը երեք անգամ է ամուսնացել։ Առաջին կինը դերասանուհի Յանա Բրեյխովան է, երկրորդը` դերասանուհի Վերա Կրեսադլովան, երրորդը` Մարտինա Ֆորմանը։

63