00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքան նրանք մեզ խոչընդոտում են, այնքան մեր լսարանն աճում է. Սիմոնյան

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցГлавный редактор телеканала RT и МИА "Россия сегодня" Маргарита Симоньян
Главный редактор телеканала RT и МИА Россия сегодня Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարգարիտա Սիմոնյանը ներկայացրել է, թե ինչպես են RT և Sputnik լրատվական գործակալությունները բարգավաճել բազմաթիվ արգելքների ֆոնին և կարողացել նոր լսարաններ նվաճել։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. RT հեռուստաալիքի լսարանն ավելացել է մեկ երրորդով այն ընթացքում, երբ Արևմուտքը պայքարում է ռուսական լրատվական գործակալության դեմ։ Այս մասին գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ասել է «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։

«Վերջերս ստացել ենք ուսումնասիրության հերթական թվերը։ Արդյունքները խոսում են այն մասին, որ այն ժամանակահատվածում, երբ նրանք մեզ խոչընդոտում են… քանի դեռ մեր դեմ պայքարում է «ճշմարտախոս, ազատասեր» աշխարհը, մեր լսարանն այդ աշխարհում մեկ երրորդով ավելացել է», – ասել է Սիմոնյանը։

Главный редактор телеканала RT и Sputnik Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
«Խաղաղություն և բարություն». Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել է հայ ժողովրդի Սուրբ Զատիկը

Խմբագիրը նաև ասել է, որ RT–ն հումորով է վերաբերում այն հանգամանքին, որ նրան ԱՄՆ–ում արտասահմանյան գործակալի կարգավիճակ են շնորհել։ Այժմ հեռուստաալիքի բոլոր ստենդների վրա տարբեր միջոցառումների ժամանակ «միջազգային տեղեկատվական ալիքի» փոխարեն մեծ տառերով «արտասահմանյան գործակալ» է գրված։

«Մենք հումորով մարդիկ ենք, մենք ցանկացած կարգավիճակ վերածում ենք թրոլինգի նրանց համար, ովքեր մեզ այդ կարգավիճակը տվել են։ Հումորի ենք վերածում։ Այլ կերպ հնարավոր չէ։ Ինչ է խեղճ դեմքերով պետք է քայլենք և լացենք։ Չենք անելու», – RT–ն մեջբերում է նրա խոսքերը։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դեռ անցյալ տարվա նոյեմբերին RT America հեռուստաալիքի արտասահմանյան գործակալների ցանկում ներառել է նաև Sputnik գործընկեր ընկերությանը` Reston Translator–ին, որն Ամերիկայում հեռարձակում է Sputnik–ի ծրագրերը։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը RIA Global ընկերությանը, որը Sputnik գործակալության համար կոնտենտ արտադրող է, գրանցել է որպես արտասահմանյան գործակալ։

Маргарита Симоньян в гостях телешоу ПрожекторПерисХилтон - Sputnik Արմենիա
«Հայ» Guardian-ը և Գարիկի հայերեն կենացը Մարգարիտա Սիմոնյանի պատվին

Մարտին հայտնի դարձավ, որ պրովայդեր ընկերությունը, որը Վաշինգտոնում հեռարձակում էր RT–ի եթերը, ԶԼՄ–ն հանել է հեռարձակման ցանցից արտասահմանյան գործակալի իր կարգավիճակի պատճառով։ Ավելի ուշ Սիմոնյանը հայտնել էր, որ ալիքը կշարունակի հեռարձակվել այլ հարթակներում։

Որպես պատասխան միջոց, Ռուսաստանում օրենք է ընդունվել, որի համաձայն օտարերկրյա ԶԼՄ–ները կարող են արտասահմանյան գործակալ ճանաչվել, եթե նրանց ֆինանսավորումն իրականացվում է արտերկրից։

Ավելի վաղ հայտնում էին, որ Ipsos ընկերության ուսումնասիրության համաձայն` RT հեռուստաալիքի լսարանը ամեն շաբաթ վերջին երկու տարվա ընթացքում աճել է ավելի քան մեկ երրորով. այսօրվա դրությամբ RT հեռուստաալիքն ամեն շաբաթ 100 մլն մարդ է դիտում 47 երկրում։

Լրահոս
0