Արսեն Ավակով

Ֆրանսիայում ձերբակալել են ուկրաինական «տիտուշկաների» կազմակերպիչ Սարգսյանին. Ավակով

369
(Թարմացված է 10:14 13.04.2018)
Ֆրանսիայում ինտերպոլը ձերբակալել է Արմեն Սարգսյանին, նա հավանաբար, ուկրաինական «տիտուշկաների» թիմի կազմակերպիչն է։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. ՀՀ քաղաքացի Արմեն Սարգսյանին, որին Ուկրաինայի իշխանությունները մեղադրում են Մայդանում տեղի ունեցած գնդակահարությունների կազմակերպման մեջ, ձերբակալել են Ֆրանսիայում։ Այս մասին «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականին հայտնել է գերատեսչության ղեկավար Արսեն Ավակովը։

«Ֆրանսիացի գործընկերները մեր հայցի հիման վրա ձերբակալել են Սարգսյանին։ Նա, ՀՀ քաղաքացի է ներկայացել, թեև ուկրաինական անձնագիր ևս ունի, և այն ավելի շուտ է ստացել, քան հայկականը», – պատմել է Ավակովը։

Ուկրաինայի ՆԳՆ–ում Սարգսյանին համարում են Եվրոմայդանի ժամանակ մարդկանց վրա հարձակվող և սպանող «տիտուշկաների» խմբի կազմակերպիչներից մեկը։

Բացի այդ, Սարգսյանը նաև այլ քրեական վարույթների մեջ է մեղադրվում, մասնավորապես, պայթյունների և այլ հանցագործությունների կազմակերպման։

2015 թվականի փետրվարին բացահայտվել են հանցավոր խմբերի ղեկավարների ինքնությունները, որոնք հավաքագրում էին «տիտուշկաներին» Եվրոմայդանի ակտիվիստների դեմ պայքարելու համար, նրանց թվում էր Արմեն Սարգսյանը, որը համակարգում էր «տիտուշկաների» խմբերը։

«Տիտուշկա»` ակցիաների ժամանակ գաղտնի կերպով որպես սադրիչ օգտագործվող վարձկան երիտասարդ տղաներին բնութագրող հավաքական տերմին, որն առաջացել է 2013 թվականի մայիսին Ուկրաինայում:

369
Ըստ թեմայի
Ինչու են Երևանում ձերբակալել Ուկրաինայի քաղաքացուն. պարզաբանում
Հայտնի դերասան Արարատ Քեշյանը «գիտակցաբար խախտել է Ուկրաինայի սահմանը»
Իրատեսական է արդյոք Ուկրաինայի, Թուրքիայի և Ադրբեջանի եռյակ միությունը