Թրերով մարտ Պակիստանում

Պակիստանում հարսանիքի ժամանակ հղի երգչուհուն գնդակահարել են չպարելու համար

68
(Թարմացված է 19:57 12.04.2018)
Կինը տոնակատարությանը հրավիրված հյուր էր, նա երգում էր նստած` կարգավիճակից ելնելով, սակայն հյուրերից մեկին դա դուր չէր եկել։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Պակիստանցի երգչուհի Սամինա Սամունին սպանել են հարսանիքի ժամանակ, որտեղ նա հրավիրված հյուր էր։ Այս մասին տեղեկացնում է The Independent -ը` տեսանյութ հրապարակելով։

Սամունին սպանել են պարելու հրամանը մերժելու համար. երգչուհին նստած էր երգում` իր կարգավիճակից ելնելով, սակայն տոնակատարության մասնակիցներից մեկը նրա վրա ատրճանակ է ուղղել և պահանջել վեր կենալ ու պարել երգի տակ։ Աղջիկը վեր է կացել, սակայն հրաժարվել է պարել։ Այդ ժամանակ մարդասպան Տարիկ Ջատոյը կրակել է նրա ուղղությամբ։ Երգչուհին տեղում մահացել է։

Մարդասպանին ձերբակալել են։

Ըստ հրապարակման` երգչուհին հղի էր։

 

68
Փաշինյանն ու Միշուստինը

Փաշինյանն ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին

22
(Թարմացված է 13:19 03.03.2021)
ՀՀ վարչապետն իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:

Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։

 

22
թեգերը:
Միխայիլ Միշուստին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Ղարաբաղյան պատերազմը ևս ազդել է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության վրա․ Միշուստին
ԵԱՏՄ երկրները պետք է ամրապնդեն միասնական շուկան. Միշուստինը` զարգացման նոր մակարդակի մասին
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին

138
(Թարմացված է 10:37 03.03.2021)
Ռուսաստանի հայերի միությունն ամեն ինչ անում է հայ երիտասարդի ողբերգական մահից հետո սադրանքներից խուսափելու համար:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:

Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։

«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։

Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը

Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:

«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:

Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին

 

138
թեգերը:
Արա Աբրահամյան, Սպանություն, հայ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Գյումրիում դանակահարել են շտապօգնության վարորդի. վիճակը ծանր է
Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. 84–ամյա կնոջը սպանել է 44–ամյա տղամարդը
Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը
Արխիվային լուսանկար

Երևանում մեքենան կայանելու շուրջ ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ

0
(Թարմացված է 13:30 03.03.2021)
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Երևանի Միկոյան փողոցում։ Վիճաբանության մասնակիցներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, մյուսը` գլխի վնասվածքով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։

Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։

«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։

«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։

Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են

0
թեգերը:
Ծեծկռտուք, վեճ, դանակահարություն, Երևան