Բրիտանացի ոստիկանները Սկրիպալին հայտնաբերելու վայրում

Ինչ նյութով են թունավորել Սկրիպալներին. Քիմիական զենքն արգելող կազմակերպության տարբերակը

65
Քիմիական զենքն արգելող կազմակերպությունն անվանել է նյութը, որով թունավորել են Սկրիպալներին։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Քիմիական զենքն արգելող կազմակերպության (ՔԶԱԿ) փորձագետները հաստատել են, որ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր` Յուլյա Սկրիպալի դեմ մահափորձ կատարելիս օգտագործվել է «թունավոր քիմիական նյութ», հաղորդում է Sky News հեռուստաալիքը։

Sky News-ն ավանել է այն «Նովիչոկ», միաժամանակ պարբերականի հրապարակած փաստաթղթում նման անվանում չկա։

«ՔԶԱԿ թիմի հավաքած նմուշները հաստատում են այն հետևությունները, որոնք արել է Բրիտանիան Սոլսբերիում օգտագործված թույնի ծագման վերաբերյալ», — նշված է հաղորդագրությունում։

Քիմիական նյութի անվանումը և կառուցվածքը ներկայացվում է զեկույցի ամբողջական տարբերակում, որը հասանելի է ՔԶԱԿ անդամ երկրների համար։

«Ոչ մի կասկած չկա, թե ինչ է օգտագործվել, և մեղավորի վերաբերյալ ոչ մի այլընտրանքային բացատրություն չկա. միայն Ռուսաստանն ունի միջոցներ, դրդապատճառներ և համապատասխան անցյալ», — հայտարարել է Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը` մեկնաբանելով զեկույցը։

Ավելի վաղ Daily Mail-ը, հղում անելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին, հաղորդել է, որ ՔԶԱԿ փորձագետներն ավարտել են Սոլսբերիում միջադեպի ուսումնասիրությունը, փոխանցել են իրենց հաշվետվությունը Մեծ Բրիտանիային և հինգշաբթի կուղարկեն այն կազմակերպության բոլոր անդամ երկրներին։

Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները կտրուկ սրվել են բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած դեպքի պատճառով։ Հենց այդ քաղաքում են թունավորել Բրիտանիայի հատուկ ծառայությունների համար աշխատող ռուսական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը` Յուլյային։ Լոնդոնում պնդում են, որ Սրիպալին A234 նյարդապարալիտիկ նյութով թունավորելու գործին մասնակցել է Ռուսաստանը, մինչդեռ Ռուսաստանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը` հիշեցնելով, որ Սոլսբերիի մոտակայքում է գտնվում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության քիմիական լաբորատորիան։

65
Ըստ թեմայի
«Սկրիպալի գործը»․ Ռուսաստանն Արևմուտքին հստակ հարցեր կներկայացնի
Հայաստանը համաձայն է «Սկրիպալի գործով» Ռուսաստանի հայտարարության հետ
Հայաստանը «Սկրիպալի գործի» համապարփակ ու թափանցիկ հետաքննության կողմնակից է. Բալայան