ԱՄՆ Կոնգրես

ԱՄՆ–ի Կոնգրեսում բացատրել են, թե ինչու Թրամփը պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը

109
(Թարմացված է 16:38 12.04.2018)
Օրենսդիրները կարծում են, որ ԱՄՆ–ի պարտքն է ազնվորեն ընդունել պատմությունը, ճանաչել և դատապարտել մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանությունը` որպես 20–րդ դարի առաջին ցեղասպանություն։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. ԱՄՆ–ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարությունը կոչ է արել գործընկերներին սատարել իրենց` Դոնալդ Թրամփին հղված ուղերձը` կոչ անելով պահանջել Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիերը, Դևիդ Տրոտը և Դևիդ Վալադաոն իրենց ուղերձում նշում են, որ Հայոց ցեղասպանությունը կարևոր հիշեցում է այն մասին, որ մարդկության դեմ հանցագործությունները մոռացության ենթակա չեն։

«Հայոց ցեղասպանությունը ճանաչելով` մենք գնահատում ենք այն մարդկանց վճռականությունը, որոնք փրկվեցին, այդ թվում նաև ամերիկահայերի, որոնք իրենց ավանդն ունեն մեր երկրի զարգացման և առաջընթացի մեջ», – ասվում է խնդրագրում։

Ինչպես կարծում են օրենսդիրները, ԱՄՆ–ի պարտքն է ազնվորեն ընդունել պատմությունը, ճանաչել և դատապարտել մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանությունը` որպես 20–րդ դարի առաջին ցեղասպանություն։ Հիշելով Հայոց ցեղասպանության զոհերին` ամերիկացիները կհաստատեն մարդկության դեմ կատարվելիք հանցագործությունները կանխելու հարցում իրենց հավատարմությունը։

109
թեմա:
Հայոց ցեղասպանություն (117)
Ըստ թեմայի
ԱՄՆ–ի կոնգրեսը Սիրիայում տեղի ունեցած դեպքերը Ցեղասպանություն ճանաչեց
Հայոց ցեղասպանության եզակի տեսանյութեր` ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում
Այս մարդիկ գերեզմաններ չունեն. խաչքար Ամստերդամում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին