ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Սիրիան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացմանը, ու եթե ԱՄՆ-ը հարվածներ հասցնի, ապա սիրիական ՀՕՊ-ը կպատասխանի դրանց։ Այս մասին Sputnik-ին հայտնել է սիրիական խորհրդարանի պատգամավոր Ամար Ալ-Ասադը։
Պաշտոնյայի խոսքով` սիրիական ՀՕՊ ուժերը ապացուցեցին իրենց արդյունավետությունը, երբ կործանեցին իսրայելական F-16 կործանիչներն ու վերջերս գործարկած հրթիռները։
«Դոնալդ Թրամփն իր վերջին հուզումնալից արտահայտություններն է անում, քանի որ դժվար է համակերպվել Արևելյան Ղութայում պայմանագրային ծառայողների կորստի հետ։ Ամերիկացիներն ու իրենց դաշնակիցները օգտագործում էին այդ շրջանը պաշտոնական Դամասկոսին շանտաժի ենթարկելու համար», — համոզված է Ալ-Ասադը։
Նրա խոսքով` անհասկանալի է, թե ինչու Թրամփի «խելացի» հրթիռները սիրիական ճգնաժամի սկսվելուն պես չեն օգտագործվել ահաբեկիչներին հարվածելու համար։ Եվ դրա փոխարեն Սիրիայի պաշտոնական իշխանության հասցեին մշտապես սպառնալիքներ էին հնչեցնում։ Պատգամավորը համոզված է, որ ամերիկացիների հարվածները ձեռնտու են միայն ահաբեկչական կազմակերպություններին, որոնք կռվում են սիրիական պետության դեմ։
Ալ-Ասադի խոսքով` կան բազում գործոններ, որոնք վկայում են` Ղութայում ոչ մի գազային հարձակում չի եղել։ Գազային հարձակման բացակայությունը հաստատում են ինչպես Կարմիր Խաչի ներկայացուցիչները, այնպես էլ մասնագետները, որոնք դեպքի ենթադրյալ վայրից անհրաժեշտ նմուշներ են վերցրել։
«Սիրիայում քիմիական զենք արտադրող ֆաբրիկաները ահաբեկիչներին են պատկանում։ Թունավորող նյութերը մենակ իրենց ձեռքում էին», — ասել է պատգամավորը։
Ըստ քաղաքական գործչի` եթե որոշվի մասնագետների խումբ ուղղարկել Սիրիա` Դումա քաղաքում սիրիական հարձակման մասին ճշմարտությունը պարզելու համար, ապա Դամասկոսը պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները։
Մոսկվայում ավելի վաղ նշում էին, որ պատրաստ են հարվածել Սիրիայի կողմ ուղղված հրթիռներին։ Դոնալդ Թրամփն այդ կապակցությամբ կոչ է արել Ռուսաստանին «պատրաստվել» «լավ, նոր, խելացի» հրթիռների հարձակմանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:
Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և համակարգային խնդիրներ բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը:
Որտեղ են Արցախի մանկատներից Հայաստան տեղափոխված երեխաները. Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է նրանց
Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝
Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:
Մանկատան երեխաներին ծեծել են փայտով, զրկել հիգիենայի միջոցներից. մանրամասներ
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես.
Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում



