ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը ծայրահեղ սրվել է, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները վճռականություն են ցուցաբերում Սիրիայի ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար, իսկ ամերիկյան երկու ականակիրները` Donald Cook-ը և Porter-ը, արդեն հասել են արաբական հանրապետության ափեր։
Իրավիճակը հիշեցնում է մեկ տարվա վաղեմություն ունեցող պատմությունը, երբ ամերիկյան ականակրից ավելի քան 50 «Տոմահավկ» թևավոր հրթիռներ էին արձակվել Շայրաթ ավիաբազայի ուղղությամբ։ Սակայն այսօր ամերիկյան ղեկավարությունը քննարկում է ավելի զանգվածային գործողություններ իրականացնելու հնարավորությունը, ի տարբերություն անցյալ տարվա մեկ անգամվա հարձակման։ Ռուսաստանն իր հերթին բազմիցս զգուշացրել է ամերիկացիների համար «ծանր հետևանքների» մասին Սիրիայի դեմ ռազմական արկածախնդրություն դրսևորելու դեպքում։
Տարբեր փորձագետներ և քաղաքական գործիչներ սկսել են խոսել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմական հակամարտության սպառնալիքի մասին` հաշվի առնելով, որ Սիրիայում ռուսական ավիախումբ է տեղակայված, մի շարք հրահանգիչներ են ներկա, իսկ Հմեյմիմ ավիակայանում С-400 համալիրներ և մի շարք ՀՕՊ-ՀՀՊ համակարգեր կան։ ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել նաև այն մասին, որ ամերիկյան հարվածներից պաշտպանվելու նպատակով սիրիական ՌՕՈՒ-ն զանգվածային կերպով տեղափոխվում է ռուսական ավիակայանի «հովանոցի» տակ` հաշվի առնելով այն, որ ամերիկացիները ռուսական կայանին հարված չեն հասցնի։
Մշակվում է նաև Մոսկվայի կողմից պատասխան հարված հասցնելու վարկածը, եթե ամերիկացիների գործողությունների հետևանքով Ռուսաստանի քաղաքացիներ տուժեն։ Այս կապակցությամբ մենք փորձել ենք դիտորդների օգնությամբ պարզել, թե Սիրիայում Ռուսաստանի ռազմական հնարավորությունները որքանով են թույլ տալիս արդյունավետ հակազդել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին։
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի խոսքով` հաշվի առնելով Ամերիկայի ղեկավարության` վերջին օրերի հռետորությունը, հարվածներ հասցնելը բավականին իրատեսական է թվում։ Նրա խոսքով` երկու վերոնշյալ ականակիրների ռազմապաշարը 100 հատ «Տոմահավկ» տեսակի հրթիռներ կազմում, ինչը փոքր զինանոց չէ։
Ինչ վերաբերում է պաշտպանությանը, Ներսիսյանը կարծում է, որ նման թևավոր հրթիռների զանգվածային հարվածներից շատ դժվար է պաշտպանվել ՀՕՊ-ՀՀՊ միջոցների օգնությամբ։ Իհարկե, «Հմեյմիմ» ավիակայանում ՀՕՊ բավական խիտ համակարգերի առկայությունը հաշվի առնելով` կարելի է հուսալ, որ արձակված հրթիռների մեծ մասը կչեզոքացվի։ Սակայն ռուսական ավիակայանից հեռու տեղակայված սիրիական օբյեկտները «Հմեյմիմի» ՀՕՊ միջոցները պաշտպանել չեն կարող զուտ տեխնիկական առումով։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հավանական ագրեսիային Ռուսաստանի քաղաքական ղեկավարության արձագանքին, ապա Ներսիսյանի կարծիքով, ԱԳՆ ներկայացուցիչների վերջին հայտարարությունը անորոշ իրավիճակ է ստեղծում կապված նրա հետ, թե ի վերջո Մոսկվան ինչ է ձեռնարկելու։
«Սկզբում ասվում էր, որ Ռուսաստանը հարված կհասցնի այն ուժերին և միջոցներին, որոնք գրոհում են սիրիական տարածքը։ Որոշ ժամանակ անց Մոսկվան փոքր-ինչ «լղոզեց» հռետորությունը` հայտարարելով, որ պատասխան միջոցներ կլինեն, եթե Ռուսաստանի քաղաքացիներ տուժեն։ Ինձ թվում է, որ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով պետք է որոշակի «կարմիր գծեր» սահմանի ամերիկացիների համար, որոնցից այն կողմ արդեն հատուցման միջոցներ կձեռնարկվեն, լինի դա հարված ամերիկյան նավերի կամ ամերիկյան զինվորականների ուղղությամբ Սիրիայում», — կարծում է փորձագետը։
Ներսիսյանը կարծում է, որ Ռուսաստանը Սիրիայում բավականին ուժեր ու միջոցներ ունի ամերիկացիներին մի շարք անախորժություններ պատճառելու համար։ «Հմեյմիմ» ավիակայանում կարող են Х-35 հականավային հրթիռներ լինել, որոնք խոցման արդյունավետ միջոցներ են և կարող են տեղադրված լինել Սիրիայում գտնվող ռուսական բոլոր ինքնաթիռների վրա։
Միջերկրական ծովի տարածքում կարող են նաև ռուսական սուզանավեր լինել հականավային հրթիռներով, բացի այդ, Տարտուսի ռազմածովային կայանում կան ափամերձ հականավային համալիրներ։ Կարելի է նաև Մոզդոկից հականավային ավիացիա բերել, օրինակ` հրթիռներով Տու-22М3։
Նրա կարծիքով` սակայն, այս ամենը վարկածների և ենթադրությունների մակարդակում է, քանի որ սիրիական թատրոնում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բախումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել, ընդհուպ մինչև երրորդ համաշխարհային պատերազմ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:
Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և համակարգային խնդիրներ բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը:
Որտեղ են Արցախի մանկատներից Հայաստան տեղափոխված երեխաները. Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է նրանց
Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝
Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:
Մանկատան երեխաներին ծեծել են փայտով, զրկել հիգիենայի միջոցներից. մանրամասներ
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես.
Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում



