Իլ-76

Ալժիրում ռազմական ինքնաթիռ է կործանվել, որում եղել են մոտ 200 մարդ. լուսանկարներ

100
(Թարմացված է 13:59 11.04.2018)
Ռազմական օդանավը կործանվել է վաղ առավոտյան, դեպքի վայրն այժմ շրջափակված է։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Ալժիրում կործանվել է Իլ-78 ինքնաթիռը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ալ Հադաս» հեռուստաընկերությանը։

Նախնական տվյալներով` ինքնաթիռում եղել են մոտ 200 մարդ, մեծամասնությունը` զինվորականներ։Ինչպես հաղորդում է Alg24 լրատվական կայքը, կործանվել է Իլ-78 ինքնաթիռը։ Դեպքը տեղի է ունեցել Բլիդա քաղաքի մոտակայքում տեղի ժամանակով առավոտյան ժամը 08:00-ի սահմանում:

Դեպքի վայր են մեկնել շտապօգնության 14 մեքենա: Մոտակա ճանապարհների երթևեկությունը դադարեցվել է:

Որոշ ԶԼՄ-ներ, հղում անելով տեղի բնակիչներին, հաղորդում են, որ փրկվածներ չկան։

100