Սիրիա, արխիվային լուսանկար

Ավիահարված սիրիական ավիակայանին. Ռուսաստանի ՊՆ–ն մեղադրում է Իսրայելին

35
(Թարմացված է 13:30 09.04.2018)
Սիրիայի Թիֆոր ավիակայանի ուղղությամբ ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը ավիահարվածներ են հասցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները, երեք հրթիռ հասել են թիրախին, մյուս հինգին խոցել են։ Զոհեր ու տուժածներ կան։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Սիրիայի Թիֆոր ավիակայանին ավիահարվածներ են հասցրել Իսրայելի ՌՕՈՒ երկու F-15 կործանիչները, ռուսական խորհրդատուները հարձակման ժամանակ չեն տուժել, հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն։

«Ապրիլի 9-ին, Մոսկվայի ժամանակով 03:25-03:53-ի սահմանում Իսրայելի ՌՕՈՒ-ի երկու ինքնաթիռ, Սիրիայի օդային տարածք չմտնելով, 8 կառավարվող հրթիռներով Լիբանանի տարածքից ավիահարվածներ են հասցրել Թիֆոր օդանավակայանին։ Սիրիայի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մարտի ընթացքում 5 կառավարվող հրթիռ են վերացրել», — գրված է հաղորդագրության մեջ։

Ռուսական զինվորականների տվյալների համաձայն` հրթիռներից երեքն օդանավակայանի արևմտյան մաս են հասել։

«Ռուս խորհրդականների շարքում տուժածներ չկան», — գրված է հաղորդագրության մեջ։

«Ալ Մայադին» լիբանանյան հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ հրթիռները Միջերկրական ծովից անցել են Լիբանանի օդային տարածքով։

Մոսկվայում Իսրայելի դեսպանատունն առայժմ չի մեկնաբանել ՌԴ ՊՆ-ի տվյալները։

35
Ըստ թեմայի
Հայ դիվանագետները Սիրիայում աշխատում էին նույնիսկ ամենածանր ժամանակաշրջանում. Ստեպանենկո
Թուրքիան խրվել է Սիրիայում և հիմա չի կարող զբաղվել Հարավային Կովկասով. փորձագետ
Էրդողանը հայտարարել է` Թուրքիան պատրաստ է ռազմական նոր գործողություններ սկսել Սիրիայում