Հարավային Գուտայի ազատազրկումն ահաբեկիչներից

Վաշինգտոնը փորձում է Սիրիայում արդարացնել ահաբեկիչներին. Ռուսաստանի ԱԳՆ

53
(Թարմացված է 10:17 12.04.2018)
Երեկ իբրև քիմիական զենքով Դուման գրոհելու մասին հերթական տեղեկությունն է հայտնվել։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Սիրիական բանակի կողմից թունավոր նյութերի կիրառման մասին տեղեկատվության տարածումը կազմակերպել է Վաշինգտոնը` ահաբեկիչներին արդարացնելու և կառավարական ուժերի ուղղությամբ հարվածելու համար պատճառներ գտնելու նպատակով։ Ըստ ՌԻԱ Նովոստիի` այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

«Առաջին նման տեղեկությունը` իբրև քիմիական զենքով Դուման գրոհելու մասին, հայտնվել էր երեկ` չարաբաստիկ «Սպիտակ սաղավարտներ» ոչ կառավարական կազմակերպության վրա հղումներով, որին բազմիցս են մերկացրել ահաբեկիչների հետ ունեցած կապի համար»,- հայտնել են ռուսաստանյան դիվանագիտական կառույցում։

Սիրայում հակամարտող կողմերին հաշտեցնող ռուսական կենտրոնի ղեկավար գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն հայտարարել է, որ արևելյան Ղութայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունները միտված են Դումայից Սիրական բանակի կողմից «Ջեյշ-ալ-Իսլամի» գրոհայիններին դուրս բերելու գործողությունը ձախողելուն։

Հիշեցնենք, որ սիրական պետական գործակալությունը պաշտոնական Դամասկոսում անանուն աղյուրի վրա հղում կատարելով` հայտնել էր, թե «Ջեյշ-ալ-Իսլամի» գրոհայինները քիմիական ահաբեկչության մասին տեղեկատվական գրոհ են կազմակերպել` կառավարական զորքի առաջխաղացմանը խանգարելու համար։

53
Ըստ թեմայի
Ի՞նչն է ստիպել Էրդողանին հակառակորդների հետ մի սեղանի շուրջ նստել. տարածաշրջանային խաղեր
Թուրքերը քրդերից կարևոր են ԱՄՆ-ի համար. փորձագետ
Էրդողանը կհոշոտի Սիրիան կամ Թրամփի «ուրիշ մարդիկ»
էրդողանն ու Սիրիայի հայաբնակ քաղաքը. ամպրոպ է հասունանում